Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանն անհրաժեշտ է համարում մոտ ժամանակներս վերսկսել մշակութային-հումանիտար համագործակցությունն Ադրբեջանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, Մոսկվան նպատակադրված է հետևողականորեն զարգացնելու Ադրբեջանի հետ երկկողմ կապերի ամբողջ համալիրը: Դա համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների շահերին: Անհրաժեշտ ենք համարում մոտ ժամանակներս վերսկսել լիարժեք համագործակցությունը մշակութային-հումանիտար ոլորտում ստեղծված դադարից հետո: Այստեղ կան մի ամբողջ շարք նախաձեռնություններ, որոնք քննարկվել են, այդ թվում նաև՝ ամենաբարձր մակարդակով», - դիվանագետի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

«Սպասում ենք անցյալ տարվա ամռանը հանրապետությունում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիների շտապ ազատ արձակմանը: Մշտական ​​կապի մեջ ենք մեր հայրենակիցների հարազատների և փաստաբանների հետ և շարունակում ենք  երկխոսությունն ադրբեջանական կողմի հետ բոլոր հարցերի շուրջ», - եզրափակել է Զախարովան:

Ադրբեջանում Ռուսաստանի տասնմեկ քաղաքացիները ձերբակալվել են Իրանից թմրանյութերի մաքսանենգության և տարածման, ինչպես նաև կիբեռխարդախության մեղադրանքներով։ Ձերբակալությունները տեղի են ունեցել Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալությունների և երկու երկրների միջև լարվածության աճի ֆոնին։

Հայերեն فارسی

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն