Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը պատրաստվում է աջակցել հայկական ծաղիկների արտահանմանը դեպի եվրոպական շուկա՝ մասնավորապես Լատվիա և Նիդեռլանդներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը հայ արտահանողների հետ հանդիպմանը, որը կազմակերպվել էր Միջազգային առևտրի կենտրոնի կողմից։

«Այսօր մենք ներկայացնելու ենք միջոց, թե ինչպես ենք օգնելու արտահանել հայկական հրաշալի ծաղիկները դեպի եվրոպական շուկա՝ մասնավորապես Լատվիա։ Բացի այդ, քննարկումներ են ընթանում Նիդեռլանդներ արտահանելու վերաբերյալ»,-հայտարարել է ԵՄ դեսպանը։

Նա նաև նշել է, որ Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում, ինչպես նաև Եվրամիության անդամ պետությունները համատեղում են ջանքերը՝ գտնելու այն եղանակները, թե ինչպես կարելի է օգնել հայ արտադրողներին և արտահանողներին՝ ավելացնելով այդ ուղղությամբ ԵՄ աջակցությունը և օգնելով հայկական տնտեսությանը շարունակելու իր գործունեությունն ու գտնելու արտահանման նոր շուկաներ։

«Մենք արդեն իսկ աջակցության որոշակի ձևաչափ ունենք, որը փորձում ենք ընդլայնել և նոր միջոցներ ներդնել, որպեսզի նոր հնարավորություններ ստեղծենք արտադրողների և արտահանողների համար»,-ասել է Մարագոսը։

Նա շեշտել է, որ այս հարցերի շուրջ քննարկումներն ընթանում են ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մակարդակով՝ հայ գործընկերներին օգնելու նպատակով։

«Սա չի հանդիսանում աջակցության որևէ նոր միջոց․ սա շարունակությունն է այն ամենի, ինչը մենք արդեն իրականացնում ենք՝ փորձելով մեր աջակցությունը տրամադրել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը»,-հայտարարել է Հայաստանում ԵՄ դեսպանը։

Ռուսաստանը վերջին շրջանում պարբերաբար սահմանափակումներ է կիրառում հայկական ապրանքների ներմուծման վրա։ Մասնավորապես, Ռուսաստանն արգելել է Հայաստանի ծաղիկների, «Ջերմուկ» հանքային ջրերի, ալկոհոլային որոշ խմիչքների, ձկնամթերքի ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել պտուղ-բանջարեղենի, մրգերի ներմուծման վրա։

Հայերեն English فارسی Français Русский

COP17. Էկոլոգիական խնդիրներ, նորարարական լուծումներ. ինչ է ցուցադրված Կանաչ գոտում

Քաղաքացու տան բակում հայտնաբերվել և առգրավվել է կարմիրգրքյան բեզոարյան այծի 2 առանձնյակ

Արաղչին և Լավրովը բանակցություններ են անցկացրել Թեհրանում

COP17 համաժողովի օրակարգին ու հիմնական առաջնահերթություններին նվիրված ասուլիս

COP17-ի շրջանակներում ներկայացվել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությունը վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիա ստեղծելու վերաբերյալ

Իսրայելական Elbit ընկերությունն Ադրբեջանին 235 միլիոն դոլարի հրթիռային համակարգեր կմատակարարի. Globes

Հոկտեմբերի 20-ի միջոցառումների անոնս

Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև Մոլդովայում. Moldpres

Ռուբիոն Ուզբեկստանում հանդիպմանը կարևորել է Կենտրոնական Ասիայի դերը ներդրումների և մատակարարման շղթաների համար

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Ֆրանկոֆոնիային ընդառաջ նախատեսում է մրցույթների անցկացում՝ տարբեր մշակութային անվանակարգերով