Հունիսի 4-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

04 հունիս,  2026          

ՀՀ ԱԺ

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 17:00-ին տեղի կունենա Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Եռանկյունաձև այգու (Կարեն Կակոսյան պարտեզներ) բացումը։ Միջոցառմանը ներկա կլինեն. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարդ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը, փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Զաւէն Ագեանը, խորհրդի և համայնքի անդամներ: Այս տարի նշվում է համալսարանի 35-ամյակը, իսկ հունիսի 6-ին կկայանա համալսարանի 34-րդ ավարտական հանդիսությունը, որին կմասնակցեն համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներ և պատվավոր հյուրեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Եռանկյունաձև այգու բացման հանդիսավոր արարողությունը հոբելյանական տարվա առանցքային միջոցառումների շարքում է։ Նախագծի տարածքը համալսարանին տրամադրվել է Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 25 տարվա անսահմանափակ օգտագործման իրավունքով։ Այգին կծառայի որպես հանրային կանաչ տարածք։ +374 60 612 514:  

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում (Ամիրյան փողոց 2) EVN Report-ը կներկայացնի 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իրականացված համազգային ընտրական վարքագծի հարցման չորրորդ՝ վերջին փուլի արդյունքները։ Հարցման արդյունքները կներկայացնեն քաղաքագետներ և հարցման մեթոդաբաններ՝ դոկտոր Ներսես Կոպալյանն ու դոկտոր Ռաֆայել Օգանեսյանը («ԱրմԵս»), որոնք մշակել և իրականացրել են հետազոտությունը։ Միջոցառման ավարտին տեղի կունենա հարցուպատասխան։ EVN Report,  077 610217: 

Ժամը 12:00-ին «Հայաստան» կուսակցությունների դաշինքի կենտրոնական շտաբում (Մհեր Մկրտչյան 1) ընտրախախտումների վերաբերյալ մամուլի ասուլիսով հանդես կգան Արծվիկ Մինասյանը և Հովհաննես Խուդոյանը։

Ժամը 18:00-ին «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի սրահում (Խանջյան 50) կկայանա քննարկում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների, համակեցության նարատիվների և դրանց քաղաքական հետևանքների շուրջ, և գրքի շնորհանդես-«Հայության և կովկասյան թուրքերի համակեցության կեղծ նարատիվը» Սերգեյ Օգալցովի «Реквием по корневой системе» գրքի շնորհանդեսի համատեքստում։ Կազմակերպիչ՝ «Հայոց Աշխարհաժողով» ազգային-ազատագրական շարժման խորհուրդ: Սերգեյ Օգալցովը ռուս-ուկրաինական արմատներ ունեցող հեղինակ է, որը 1987 թվականից բնակվել է Արցախում և այնտեղ ապրել է ավելի քան երեք տասնամյակ՝ ներառյալ 2023 թվականի բռնի տեղահանումից հետո ընկած ժամանակահատվածը։

Մշակույթ

Ժամը 15:00-ին Հայաստանի նկարիչների միությունում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան հրավիրում է «Նոր մեկնարկ. մարմին, միջավայր, հիշողություն» ամփոփիչ ցուցահանդեսի բացման արարողությանը։ Ամեն տարվա մայիսին ՀԳՊԱ-ն անցկացնում է իր շրջանավարտների ավարտական աշխատանքների հանրային պաշտպանությունը. լավագույն աշխատանքներն այսուհետ կներկայացվեն «Նոր մեկնարկ» ամենամյա դարձող ցուցահանդեսի շրջանակում։

Ժամը 18:00-ին Երեւանի պետական կոնսերվատորիայում տեղի կունենա մենահամերգ-ցուցահանդես։ Ջութակահար Ջեմմա Մանուկյանը կկատարի Իզայիի, Դեբյուսիի, Գադովսկու, Սեն-Սանսի գործերը։ Ջեմման սովորում է պրոֆեսոր Արտաշես Մկրտչյանի դասարանում (երրորդ կուրս)։

Հայերեն Русский

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում տվյալների բազաների կառավարման և Oracle տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների

Քննիչը թույլատրել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ