Իրավունք

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

1 րոպեի ընթերցում

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ

Մասիսում hունիսի 2-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, որոնց առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ) և քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ 

Հունիսի 2-ին տեսանյութ էր տարածվել, ըստ որի՝ ԱԺ առաջիկա ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Որոշ լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ միջադեպի մասնակիցները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներն են եղել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում