Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են ռազմավարական էներգետիկ գործընկերությունը
2 րոպեի ընթերցում

Ադրբեջանը և ԱՄՆ-ն քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական էներգետիկ գործընկերության հիմնական առաջնահերթությունները և էներգետիկայի ոլորտի հետ կապված մի շարք այլ հարցեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը Բաքվում ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական, էներգետիկայի և բիզնեսի հարցերով օգնական Քալեբ Օրի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումից հետո:
«Մենք քննարկեցինք Ադրբեջան-Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերությունը, որը մտել է զարգացման նոր փուլ: Կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանային էներգետիկ անվտանգության, նավթագազային ոլորտի զարգացման, էներգետիկ կապերի ընդլայնման և Կասպյան տարածաշրջանում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ», - գրել է նախարարը։
In a meeting with the U.S. delegation led by Caleb Orr, Assistant Secretary of State for Economic, Energy, and Business Affairs, we reviewed the key priorities of the #Azerbaijan-#UnitedStates strategic #energypartnership, which has entered a new stage of development. We… pic.twitter.com/gemAgobdQ6
— Parviz Shahbazov (@ParvizShahbazov) June 2, 2026
Հունիսի 1-ին Քալեբ Օրին Բաքվի էներգետիկ ֆորումի շրջանակում ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: