ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ բացի Հայաստանի համար, այլ ոչ թե հակառակը․ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Եվրասիական տնտեսական միությունը պետք է նոր հնարավորություններ բացի Հայաստանի համար, որպեսզի հանրապետությունում ԵԱՏՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունքն աճի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Իզվեստիա»-ի լրագրողի հարցերին պատասխանելիս Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև հնարավոր ընտրության, ինչպես նաև Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում ընդունված հայտարարությանը։

Վարչապետը նշել է, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե կարող է անցկացվել միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիությանը կամ շատ մոտ լինի թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

«Քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը՝ Եվրամիության լիիրավ անդամ դառնալու համար, հանրաքվե չի լինի։ Հենց դա տեղի ունենա, հանրաքվեն կլինի»,-ասել է նա։

Անդրադառնալով ԵԱՏՄ չորս անդամ երկրի ղեկավարների ընդունած հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ ծանոթացել է դրա բովանդակությանը։

«Ես կարդացել եմ։ Այնտեղ շատ հավասարակշռված տեքստ է։ Փաստորեն, մեր գործընկերները չորս երկրներից աջակցում են Հայաստանում հանրաքվե անցկացնելու գաղափարին՝ Հայաստանի որոշման հարցով»,-ասել է վարչապետը։

Լրագրողի հարցին, թե արդյոք Հայաստանը տեսնո՞ւմ է ԵԱՏՄ-ի առավելությունները, Փաշինյանը պատասխանել է, որ դրանք ակնհայտ են, սակայն միությունն էլ պետք է նոր հնարավորություններ ստեղծի։

«Իհարկե, հասկանում ենք։ Բայց ես կարծում եմ, որ այս դեպքում ԵԱՏՄ-ն պետք է նոր հնարավորություններ ցույց տա, բացի նոր հնարավորություններ, որպեսզի ԵԱՏՄ-ի իմիջը Հայաստանի Հանրապետությունում աճի, այլ ոչ թե հակառակը»,-նշել է նա։

Վարչապետի խոսքով՝ որոշ սահմանափակումներ հակառակ ազդեցությունն են ունենում և Հայաստանի քաղաքացիների շրջանում բացասական ընկալում են ձևավորում ԵԱՏՄ-ի նկատմամբ։

«Եթե կիրառվում են ինչ-որ սահմանափակումներ, դա Հայաստանի քաղաքացիների շրջանում ստեղծում է ԵԱՏՄ-ի վերաբերյալ բացասական ընկալում։ Դա ինձ անհանգստացնում է»,-ասել է Փաշինյանը։

Նա նաև հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ում զբաղեցնում է եզակի դիրք, քանի որ միաժամանակ անդամ է և՛ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի, և՛ Եվրասիական միջկառավարական խորհրդի։

«Ինձ համար նաև պատասխանատվություն է, որ Հայաստանի Հանրապետությունում ԵԱՏՄ-ն դրական իմիջ ունենա, բայց որոշ որոշումներ դրան չեն նպաստում։ Սակայն ես վստահ եմ, որ բոլոր խնդիրները կլուծենք»,-ընդգծել է վարչապետը։

Հայերեն العربية English ქართული Русский Türkçe

ՆԳ նախարարը ներկայացրեց ընտանիքում բռնությունը կանխարգելելուն միտված օրենսդրական նախաձեռնությունը

Հայաստանը և Իրանը սահմանին «Պարզեցված մաքսային միջանցք» կգործարկեն

Արևմուտքը ձգտում է ոչ թե կարգավորել, այլ սառեցնել Ուկրաինայի հակամարտությունը. Լավրով

Հայաստանում դպրոցաշինության ծրագիրը հաջողությամբ ընթանում է. Փաշինյան

ԱՄՆ-ում դատարանը կասեցրել է Թրամփի  հրամանագիրը «ծննդաբերելու նպատակով տուրիզմն» արգելելու մասին

21 երկրում յուրաքանչյուր 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ

Հովհաննես Բաբախանյանն ու Նարինե Չիլինգարյանը Երևանում հանդես կգան «Գերին և Գրեյսը» ներկայացմամբ

Կարլոս Ալկարասը ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում է

Արգենտինայում հաջորդ տուրի ֆուտբոլային բոլոր խաղերը 1 րոպեով կընդհատվեն՝ ի պատիվ Մեսիի

Իրանի դեմ գործողություններն ուղղված  են Իսրայելին և տարածաշրջանին օգնելուն. Թրամփ