Քաղաքականություն

Թրամփը հայտնել է հունիսին Հարավային Կովկասում էներգետիկ ինտեգրացիայի թեմայով կայանալիք քննարկումների մասին

1 րոպեի ընթերցում

Թրամփը հայտնել է հունիսին Հարավային Կովկասում էներգետիկ ինտեգրացիայի թեմայով կայանալիք քննարկումների մասին

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բաքվի էներգետիկ ֆորումի մասնակիցներին հղած ուղերձում անդրադարձել է նաև 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայաված Խաղաղության գագաթնաժողովին Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի ղեկավարների մասնակցությամբ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահի ուղերձը, որն ընթերցվել է Բաքվի էներգետիկ ֆորումի ժամանակ, տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ 

«Երբ մենք հանդիպեցինք Սպիտակ տանը, մենք կարողացանք առաջընթաց գրանցել և երկարատև խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ինչպես գիտեք, տարածաշրջանային էներգետիկ ինտեգրացիան օգոստոսի 8-ին կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովի հիմնական հենասյունն էր։ Իմ վարչակազմը անհամբեր սպասում է այս թեմայի շուրջ արդյունավետ քննարկումներին հունիսին։

Միասին մենք կխթանենք խաղաղությունը, կկառուցենք բարգավաճում և ավելի անվտանգ ապագա ձեր տարածաշրջանի և աշխարհի համար», - նշել է Թրամփը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում