Իրան

Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Լիբանանում հրադադարը ԱՄՆ-ի հետ համաձայնագրի առանցքային պայմաններից է․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 1-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դադարեցնելու ցանկացած համաձայնագիր պետք է ներառի Լիբանանում հրադադարի երաշխիքներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է France 24-ը։

«Մենք պնդում ենք, որ Լիբանանում հրադադարը պատերազմին վերջ դնելու ցանկացած համաձայնագրի կարևոր պայման է»,- նշել է Բաղային։

Խոսնակը հավելել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խախտել Իրանի հետ հրադադարը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի կողմից հարավային նավահանգստի վրա հարվածները, որոնք կարճատև ռազմական բախում են առաջացրել։

«Միացյալ Նահանգները նույնպես խախտում է հրադադարը, այդ թվում՝ այսօր առավոտյան»,- ասել է Բաղային՝ հավելելով, որ Իրանը «կձեռնարկի բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ կհամարի Իրանի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ցանկանում է խաղաղության համաձայնություն կնքել ԱՄՆ-ի հետ։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում