Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը նպատակ ունի կարգավորել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ ընդգծելով, որ այդ նպատակի իրագործումը կհանգեցնի արտաքին քաղաքականության հավասարակշռման գործընթացի ավարտին և նոր հնարավորություններ կստեղծի երկրի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում՝ անդրադառնալով հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությանը։

«Ես համոզված եմ, որ մենք կհասնենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակին, ինչը նշանակում է, որ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը կհասնի իր լրումին՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար ունենալ նոր որակի պետություն»,- ասել է նա։

Վարչապետի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայությունն ինքնին վկայում է արտաքին քաղաքական հարաբերություններում անհամաչափության մասին։

«Եթե մենք Թուրքիայի հետ չունենք հարաբերություններ, դա նշանակում է, որ այդ նժարը դատարկ է, դա նշանակում է, որ ինչ-որ հարաբերություններ անհամաչափություն ունեն և հավասարակշռությունից դուրս են եկել»,- նշել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ հավասարակշռությունը վերականգնելու համար Հայաստանին անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև բոլոր պետությունների հետ։

«Դա ոչ թե քմահաճույքի հարց է, այլ մեզ հարկավոր է ունենալ հարաբերություններ Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ և ընդհանրապես բոլոր պետությունների հետ »,-ընդգծել է վարչապետը։

Փաշինյանը հավելել է, որ պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և գործում է միջազգային համակարգում հավասարակշռություն պահպանելու իր կարողությունների շնորհիվ։

«Պետությունը միջազգային հարաբերությունների սուբյեկտ է և գործում է և գոյություն ունի միջազգային հարաբերություններում հավասարակշռություն պահելու իր կարողությունների միջոցով և իր կարողությունների շնորհիվ, և ահա հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականությունը մեզ հնարավորություն է տալիս ունենալ նոր որակի պետություն»,- ասել է նա։

Հայերեն العربية English Español فارسی Français Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին