956 հզր եվրո կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. 2 անձ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության երրորդ վարչությունում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցների մաքսանենգություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես՝ ՀՀ ՊԵԿ-ից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ Ս.Ն. և Մ.Ն.-ն նպատակ ունենալով առանձնապես խոշոր չափերով կանխիկ դրամական միջոցները ՀՀ պետական սահմանով ապօրինի՝ մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով ՀՀ տեղափոխելու, դրանք թաքցրել են իրենց ուղեբեռների հագուստների տարբեր հատվածներում, որից հետո 2026 թվականի մայիսի 30-ին ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ  ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից մաքսային զննման ենթարկվելու արդյունքում ուղեբեռների մեջ առկա հագուստների տարբեր հատվածներից հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 956 հզր 400 եվրո կանխիկ դրամական միջոցներ:

Վերջիններս անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել են և ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին։

Քրեական վարույթի շրջանակում իրականացվում են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին