Մայիսի 30-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

30 մայիս,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 10:00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։ Ժամը 17:30-ին՝ մրցանակաբաշխություն: Հաղթողներին, ինչպես միշտ, սպասում են դրամական մրցանակներ, «Արմաթ» տեխնոճամբարի ուղեգրեր և արժեքավոր այլ նվերներ։ Մրցույթի կազմակերպիչները կապահովեն լրատվամիջոցների փոխադրումը Վանաձոր և հակառակը։ Փոխադրումը կազմակերպելու նպատակով խնդրում ենք կապ հաստատել PR պատասխանատու Ռոզա Գրիգորյանի հետ 077-30-34-84։

Մշակույթ 

Ժամը 13:00-ին Անգլիական այգում (մուտքը՝ Իտալիայի փողոցից) տեղի կունենա «Մանկական գրքի փառատոն»-ի պաշտոնական հանդիսավոր բացման արարողությունը: Փառատոնն այս տարի նշում է իր գործունեության հնգամյակը: Փառատոնի եռօրյա հագեցած ծրագրի շրջանակներում սպասվում են բազմաթիվ հետաքրքիր միջոցառումներ, այդ թվում հանդիպումներ արտասահմանից Հայաստան ժամանած հայտնի գրողներ Դացե Կրեսլինյայի և Կատարինա Մացուրովայի հետ։ Միջոցառումն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ: Կազմակերպիչ՝ «Զանգակ» գրատուն։ «Զանգակ», 095 803366:

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա հատուկ երեկո՝ նվիրված Արամ Խաչատրյանի անվանի սան, կոմպոզիտոր Տոլիբ Շախիդիի ծննդյան 80-ամյակին։ Երեկոյի ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները՝ մենակատարներ Ալեսանդրո Տավերնայի և Մաքսիմ Նովիկովի ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Համերգին ելույթ կունենա նաև մեր ժամանակների լավագույն սոպրանոներից Վերոնիկա Ջիոևան։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։ 093 51 71 12:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում