Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի  և Ա. Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։ Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Առաջարկները ներկայացվել են՝ համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկելով ներկայացված միջոցառումները՝ ներկաներն առավելապես նպատակահարմար են համարել լայն լսարաններ ընդգրկող ծրագրերը:

Առաջարկվել է Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառման անցկացումը համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի  տոնական միջոցառման հետ:

Ներկաներն արձանագրել են երկու հոբելյանական առիթներին նվիրված միջոցառումների մեկտեղման հնարավորությունը՝ կախված ծրագրերի բովանդակությունից և հաշվի առնելով կառույցների պետական և պատմամշակութային կարևոր դերը:

Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումը:

Ընդգծվել է արխիվային նյութերի, լուսանկարների, վավերագրությունների ցուցահանդեսների անցկացումը, ճարտարապետական լուծումները ներկայացնող ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը ինչպես նորաձևության, այնպես էլ վաճառքի համար նախատեսված հուշանվերային իրերի ստեղծմամբ՝ ընդգրկելով նաև ինքնազբաղ արվեստագետների:

Ըստ ներկայացված ծրագրերի՝ քննարկվել է մեդիարտադրանքի տրամաբանությամբ ԱԲ-ի միջոցով ֆիլմերի ստեղծումը՝ դպրոցահասակների համար և նրանց ներգրավմամբ: Հաշվի առնելով հուշարձանների՝ պատմական կարևոր իրադարձություններում ներկայությունը, հանձնաժողովը էական է համարել հոբելյանական ծրագրերում հուշարձանների և հանրություն կապի ընդգծումը:

Քննարկմանը հատկապես շեշտվել է բոլոր միջոցառումներում պետականության գաղափարական հիմքը պահպանելու  և շեշտադրելու կարևորությունը։

Հայերեն

Ucom-ի աջակցությամբ Պարույր Սևակ համայնքում տեղադրվել է վայրի բնության մոնիթորինգի նոր ԱԲ տեսախցիկ

Գուտերեշն աշխարհում ստեղծված կլիմայական քաոսը սպառնալիք է համարում կենսաբազմազանության համար

Գարեջրի և դեղագործական որոշ ապրանքների մատակարարման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում 2027-ից պետք է ներառել նույնականացման նշանների տվյալները

Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանից ոչ մի տարածք չի տրվել և չի տրվելու. Ալեն Սիմոնյան

«Ռեսուրսներից՝ հնարավորություններ»․ Հանքարդյունաբերական ֆորումը Հայաստանում է համախմբել ոլորտի միջազգային առաջնորդներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավարին

ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել է, որ «Ջորջ Բուշ» ավիակիրը վերադարձել է Արաբական ծով

Հայաստանի համար դժվարին օրերին բնությունն է մեզ փրկել. Փաշինյան

Մեր տարածաշրջանն արագորեն և արմատական կերպով փոխվում է դեպի լավը. Արարատ Միրզոյան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ