Ռումինիան փակում է Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը. ՌԴ հյուպատոսն անցանկալի անձ է հայտարարվել

2 րոպեի ընթերցում

Անօդաչու թռչող սարքի միջադեպից հետո Ռումինիան որոշել է փակել Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը՝ գլխավոր հյուպատոսին անցանկալի անձ հայտարարելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուսոր Դանը երկրի Բարձրագույն պաշտպանության խորհրդի նիստից հետո, որտեղ քննարկվել են ռումինական Գալաթի քաղաքի շենքի վրա անօդաչու թռչող սարքի վթարի հետևանքները։

«Այս իրավիճակում Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է անցանկալի անձ, իսկ Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը կփակվի», - ասել է երկրի ղեկավարը, ում ելույթը հեռարձակվել է նախագահի աշխատակազմի կայքում։

Ավելի վաղ Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Գալացիի բնակելի շենքի տանիքին անօդաչու թռչող սարք է վթարի ենթարկվել։ Բուխարեստը միջադեպի համար մեղադրել է Ռուսաստանին։ Երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ նրան տեղեկացնելու դիվանագիտական ​​մակարդակով ձեռնարկվելիք միջոցառումների մասին։

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ հարևան Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դրա հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է։

Միջադեպի կապակցությամբ Ռուսաստանի դեսպանը կանչվել էր ԱԳՆ։

Նախագահ Նիկուսոր Դանը հայտարարել էր, որ թույլ չի տա Ռուսաստանին երկիրը ներքաշել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ։

Եվրոպա

Ռումինիայում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին