Տնտեսություն

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 280 տոննա հացահատիկ և 277 տոննա պարարտանյութ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 280 տոննա հացահատիկ և 277 տոննա պարարտանյութ

Ռուսաստանից Ադրբեջանի միջոցով Հայաստան է ուղարկվել ևս մեկ տարանցիկ բեռ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով APA գործակալությանը, մայիսի 29-ին Հայաստան է ուղարկվել հացահատիկով լի չորս վագոն՝ ընդհանուր առմամբ 280 տոննա, և  277 տոննա պարարտանյութով լի չորս վագոն։

Մինչ օրս Ռուսաստանից տարանցիկ ճանապարհով տեղափոխվել է ավելի քան 28,000 տոննա հացահատիկ, ավելի քան 4,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Տարանցիկ բեռնափոխադրումներից բացի, Ադրբեջանը նաև նավթամթերք է արտահանում Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 10,000 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում