Եվրոպա

Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի բնակելի շենքի վրա. կան վիրավորներ

2 րոպեի ընթերցում

Ռուսական ԱԹՍ-ն ընկել է Ռումինիայի բնակելի շենքի վրա. կան վիրավորներ

Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ հարևան Ուկրաինայի վրա մայիսի 29-ին Ռուսաստանի գիշերային հարձակման ընթացքում անօդաչու թռչող սարք է ընկել ռումինական Գալաթի քաղաքի 10 հարկանի բնակելի շենքի տանիքին։ Դրա հետևանքով պայթյուն և հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ վիրավորվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ռումինական պետական Agerpres գործակալությունը։

Ռումինիան, որը ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ է, Ուկրաինայի հետ ունի 650 կմ  երկարությամբ ցամաքային սահման։  Ռումինիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ ռուսական անօդաչու թռչող սարքերը 28 անգամ խախտել են երկրի օդային տարածքը այն բանից հետո, երբ Մոսկվան սկսել է Դանուբ գետի վրայով հարձակումներ իրականացնել Կիևի նավահանգիստների վրա։

Մայիսի 29-ի միջադեպն առաջին դեպքն էր, երբ ԱԹՍ-ն հարվածում է Ռումինիայի ստվար բնակեցված շրջանի վրա՝ վնասներ պատճառելով։

Հրդեհված շենքից 70 մարդ տարհանվել է։

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ օդ է բարձրացրել երկու F-16 կործանիչ և մեկ ռազմական ուղղաթիռ՝ հարձակումը վերահսկելու համար՝ հավելելով, որ օդաչուներին լիազորված է խոցել ցանկացած անօդաչու թռչող սարք: Սահմանային Բրայլա, Գալատի և Տուլչեա շրջանների բնակիչներին կոչ է արվել տեղափոխվել ապաստարաններ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում