7 րոպեի ընթերցում
Մայիսի 29-ի միջոցառումների անոնս
ՀՀ նախարարություններ
ժամը 16։00-ին Իսահակյան 9 հասցեում գտնվող AI9 Startup Campus -ում տեղի կունենա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Firebird ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի և OpenAI առաջատար միջազգային տեխնոլոգիական ընկերության «Education for Countries» նախաձեռնության ղեկավար Ջեյնա Դևանի մամուլի ասուլիսը։ Ասուլիսի ընթացքում կազդարարվի Հայաստանի կրթական համակարգի հետ ընկերության համագործակցության մասին, որը կխթանի կրթական համակարգում արհեստական բանականության գործիքների համակարգային ներդրման քաղաքականությունը։
Սիրով հրավիրում ենք լուսաբանման։ ԶԼՄ գործընկերներին խնդրում ենք մասնակցությունը հաստատել մինչև մայիսի 29-ը ժամը 13։00-ն՝ կապ հաստատելով ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության հետ, հեռ՝ 010 599699/612/, 091778891, 077626454, info@escs.am/:
Պետական կառույցներ
Ժամը 10:00-ին Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի կունենա «Սրբացված բեկորների հայտնությունը՝ Արտաշատի ութանիստ եկեղեցին. չորրորդ դարի մեծադիր շինության բացահայտումը» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը, որի կհաջորդի աշխատարան-քննարկում։ Ցուցադրությունը ներկայացնում է վերջին տարիների հայաստանյան հնագիտության ամենանշանակալի բացահայտումներից մեկը՝ Արտաշատում հայտնաբերված վաղքրիստոնեական ութանիստ եկեղեցին, որը ներկայումս համարվում է հայ քրիստոնեական ճարտարապետության ամենավաղ թվագրվող օրինակներից։ Նորագյուտ կառույցը հայտնաբերվել է Հայ-գերմանական «Արտաքսատա» համատեղ ծրագրի շրջանակում իրականացված հետազոտությունների արդյունքում։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Մյունստերի համալսարանի Անտիկ և քրիստոնեական շրջանի հնագիտության ինստիտուտի համագործակցությամբ։ Բացման արարողությանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ՀՀ գիտական և մշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, հայ և օտարերկրյա հեղինակավոր հնագետներ ու հետազոտողներ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
ժամը 17:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա հրավիրել է նիստ՝ քննարկելու «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։ Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմում-բողոքով պահանջել է քննարկել կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կողմից դրսևորված վարքագիծն ու հրապարակային գործունեությունը՝ որպես դիտորդական առաքելության անկողմնակալության սկզբունքի հետ անհամատեղելի։ Հարգանքով` «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
Ժամը 09:30-ին «Դվին» համալիրում (Dvin Music Hall) կկայանա Հայաստանի ֆոնդային բորսայի (AMX) հիմնադրման 25-ամյակին նվիրված տարածաշրջանային երկօրյա համաժողովը։ Միջոցառումը կմիավորի կապիտալի շուկաների ոլորտի առաջատար փորձագետների, միջազգային և տարածաշրջանային ֆոնդային բորսաների ու կենտրոնական դեպոզիտարիաների ղեկավարների, կարգավորող մարմինների ներկայացուցիչների, ներդրումային և ֆինանսական կազմակերպությունների, ինչպես նաև պետական բարձր մակարդակի պաշտոնյաների՝ ավելի քան տասնյակ երկրներից։ Համաժողովի շրջանակում կքննարկվեն կապիտալի շուկաների զարգացման, միջազգային համագործակցության, թվային փոխակերպման, ֆինթեքի, ներդրումային հնարավորությունների և տարածաշրջանային ինտեգրման վերաբերյալ կարևոր թեմաներ։ AMX, 091 133 683:
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուկեան սրահում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Թրփանճեան հասարակական գիտությունների ինստիտուտը հրավիրում է լուսաբանելու մայիսի 29-30-ը կայանալիք միջազգային գիտաժողովը՝ «Մեծ խաղի վերադարձը. աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական զարգացումներ երկրի սրտում» վերնագրով։ Գիտաժողովին հրավիրված են խոսնակներ ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից, ներառյալ Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից, Չինաստանից, Չեխիայի Հանրապետությունից և այլն։ Ողջույնի խոսքով հանդես կգան ՀԱՀ նախագահ դր. Բրյուս Պողոսյանը և Թրփանճեան հասարակական գիտությունների ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը։ Բացմանը կհաջորդեն պանելային քննարկումներ, որոնց ընթացքում խոսնակները հանդես կգան տարբեր զեկույցներով, այդ թվում՝ «Հարավային Կովկասի` հատկապես Հայաստանի հեռանկարները», «Իրանի Իսլամական Հանրապետության հետ պատերազմի գլոբալ գնահատականը», «Տարածաշրջանային հեռանկարները», «Կենտրոնական Ասիայի հեռանկարները» և «Խոշոր տերությունները» թեմաներով։ Գիտաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղելու խոսնակներին։ Գիտաժողովի լեզուն՝ անգլերեն։ +374 60 612 514:
Մամուլի ակումբներ
Մշակույթ
Ժամը 12:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա հուշ-ցերեկույթ՝ նվիրված բանաստեղծ Վարդան Հակոբյանի հիշատակին:
Ժամը 16:00-ին Թեքեյան կենտրոնում տեղի կունենա Երվանդ Ազատյանին նվիրված «Մատեան Յիշատակի» գրքի շնորհանդեսը։ Ղեկավարելով Թեքեյան մշակութային միության Ամերիկայի եւ Կանադայի Կենտրոնական վարչությունը, նա շոշափելի ազդեցություն է ունեցել սփյուռքի եւ Հայաստանի մամուլի, մշակութային օջախների ու կազմակերպությունների աջակցության հարցում: Հայաստանի Թեքեյան մշակութային միության անդամ էր, պարգևատրվել է միության բարձրագույն պարգևով՝ «Ադամանդակուռ Արարատ» շքանշանով։ Շնորհանդեսի ավարտին կցուցադրվի Երվանդ Ազատյանին նվիրված ֆիլմը՝ «Հայրենիքի և Սփյուռքի միջև»։ 055 63 06 37։