ՌԴ-ն ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծումը
1 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից Ռուսաստան մի շարք պտուղ–բանջարեղենային արտադրանքների ներմուծումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ռուսական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են հայկական ծագում ունեցող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծմանը։
«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է Հայաստանից պտուղբանջարեղենային արտադրանքի մատակարարումների ընթացքում խախտումների հաճախակիացման պատճառով և ֆիտոսանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։
2026 թվականի մայիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում գերատեսչությունն իրականացրել է ստուգումներ հայկական ձեռնարկություններում։
«Ռոսսելխոզնադզոր»-ի տեղեկատվական համակարգի տվյալներով՝ մեծ ծավալի պտուղբանջարեղենային արտադրանք մատակարարվում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող բազմաթիվ հայկական ընկերությունների կողմից, որոնց սեփականության ձևը, ըստ ռուսական կողմի, անհայտ է, և որոնք խուսափում են կարանտինային բուսասանիտարական վերահսկողությունից։