Քաղաքականություն

TRIPP նախագիծը Խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

TRIPP նախագիծը Խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացման հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի. Փաշինյան

Հայաստանի տարածքում իրականացվելիք TRIPP նախագիծը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Թրիփփ նախագիծը խաղաղության պայմանագրի ստորագրման և վավերացված լինելու հետ ուղիղ փոխկապակցվածություն չունի: Առանձին համաձայնագիր է ստորագրվում և այդ համաձայնագիրը կիրականացվի»,- ասաց վարչապետը:

Մայիսի 26-ին Հայաստանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կողմից նախաստորագրվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում