Մայիսի 28-ի միջոցառումների անոնս

2 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

28 մայիս,  2026           

ՀՀ նախարարություններ

Ժամը 13։00-ին  Հայաստանի նկարիչների միությունում և Շառլ Ազնավուրի հրապարակի տարածքում տեղի կունենան «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսի եզրափակիչ ցուցադրությունն ու հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառմանը ներկա կլինի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Սիրով հրավիրում  ենք լուսաբանման։

Մամուլի ակումբներ

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կանցկացվի Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ, որին կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Դանիար Իմանալիևը։ Տեսակամուրջը կանցկացվի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին զուգընթաց: Ինչպե՞ս է ԵԱՏՄ-ն ամրապնդում իր ներդրումային գրավչությունը։ Ինչպե՞ս է զարգանում համագործակցությունը եվրոպական և ասիական ներդրողների հետ ներկայիս աշխարհատնտեսական միջավայրում։ Ինչպե՞ս կարող է արհեստական բանականությունը օգնել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կանխատեսմանը։ Որո՞նք են անխափան տարանցման և ԵԱՏՄ տրանսպորտային ներուժի զարգացման ոլորտում ամենաառաջնահերթ ոլորտները։

Ժամը 15:30-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ կանցկացվի Մոսկվա-Աստանա-Մինսկ-Երևան-Բիշքեկ տեսակամուրջ՝ «Եվրասիական առևտուրը և լոգիստիկան նոր ժամանակներում» թեմայով, որին կմասնակցի ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Համառուսաստանյան արտաքին առևտրի ակադեմիայի ռեկտոր Վիտտորիա Իդրիսովան: Տեսակամուրջը կանցկացվի մայիսի 28-29-ը Աստանայում կայանալիք 5-րդ Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա ԵԱՏՄ պետությունների ղեկավարների մասնակցությամբ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին զուգընթաց: 

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում