«Ուժեղ Հայաստան»-ի հավաքին մասնակցելու համար ստացել են 15.000-ական դրամ գումար․ երկու անձ կալանավորվել է

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մի խումբ անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար ստացել են 15.000 ՀՀ դրամ գումար:

«Մասնավորապես՝ Ն.Թ.-ն տեղեկացված լինելով 2026 թվականի ապրիլի ընթացքում Երևան քաղաքի «Ազատություն» հրապարակում «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած հավաքի մասին, կազմակերպել է մեծաքանակ անձանց ներգրավելու գործընթաց՝ նրանց նյութապես շահագրգռելու եղանակով։

Նշված նպատակով Ն.Թ.-ն գումարի դիմաց հավաքին մասնակցող անձանց ներգրավելու գործընթացը իրագործելու անհրաժեշտության մասին հայտնել է իր ընկեր Գ.Ա.-ին՝ խոստանալով հանրահավաքին մասնակցելու դիմաց յուրաքանչյուրին վճարել 15.000-ական ՀՀ դրամ։ Գ.Ա.-ն էլ իր հերթին համաձայնելով ինչպես իր, այնպես էլ մի խումբ այլ անձանց ներկայությունն ապահովել նշված հավաքին, նյութապես շահագրգռվելով և այդ եղանակով ազդելով իր մտերիմներ՝ մի խումբ անձանց կամահայտնության վրա, նրանց տեղեկացրել է, որ հիշյալ հավաքին մասնակցելու համար յուրաքանչյուրին կվճարվի 15.000 ՀՀ դրամ։

Արդյունքում, Գ.Ա.-ն մի խումբ անձանց հետ միասին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից նախաձեռնված հավաքին, իսկ հավաքի ավարտից հետո Ն.Թ.-ի կողմից հայտնած անձից ստացել է իր և իր կողմից ներգրավված անձանց մասնակցության համար խոստացված գումարը, այնուհետև՝ հիշյալ անձանցից յուրաքանչյուրին այդ գումարից վճարել է 15.000 ՀՀ դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մանրամասներ են հայտնել Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են մեկ տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող որսորդական հրացան, կանեփանման զանգված:

Գ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և Ն.Թ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը կազմակերպելը):

Գ.Ա.-ի և Ն.Թ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը