6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
27 մայիս, 2026
ՀՀ կառավարություն
Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 11:00-ին «Հոլիդեյ Ինն Էքսպրես» հյուրանոցում (Բուզանդի՝ ներկայումս Կարեն Դեմիրճյան 97/2) կկայանա «Խորհրդի անդամի վարքագծի կանոններ» ուղեցույցի շնորհանդեսը: Միջոցառման բանախոսներն են՝ Ethics & Boards ընկերության ավագ խորհրդատու Քրիս Հոջը և Կորպորատիվ կառավարման կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը։ Խորհրդին վստահված պարտականությունների շրջանակում են կազմակերպության ռազմավարական առաջնորդումը, երկարաժամկետ դիմակայունության ապահովումը և գործարար հեղինակության ամրապնդումը: Միջոցառման ընթացքում կքննարկվեն՝ խորհրդի էթիկական առաջնորդման կարևորությունը, միջազգային լավագույն փորձը և դրա կիրառման հնարավորությունները Հայաստանի համատեքստում: Միջոցառումը կազմակերպվում է Կորպորատիվ կառավարման կենտրոնի կողմից՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին. Փուլ III» ծրագրով: +374 33 300 790:
Ժամը 17:00-ին Երևանի Կապույտ մզկիթի դահլիճում կկայանա Մինաբի դպրոցի միակ անհետ կորած աշակերտի՝ նահատակ Մաքան Նասիրիի հիշատակի ոգեկոչման արարողությունը (նա այս դպրոցի 168 անմեղ նահատակներից մեկն է)։ Այս արարողությանը ելույթով հանդես կգան ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին և նահատակ Մաքան Նասիրիի ծնողները։
ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ
Ժամը 10:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքում (Ալեք Մանուկյան 1) կանցկացվի ուսուցչական համաժողով՝ «Տեխնոլոգիական նորարարությունների դերը կրթության մեջ» խորագրով: Համաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Համաժողովին նախատեսվում է շուրջ 700 ուսուցիչ մասնակցություն:
Մամուլի ակումբներ
Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ Մարկո Ռուբիոյի երևանյան այցի արդյունքներով: Մայիսի 26-ին անակնկալ այցով Երևան ժամանեց ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Օրեր առաջ Հայաստանում էին Sargent and Lundy ընկերության փորձագետները, որոնք իրականացրել են Հայկական ԱԷԿ-ի ամերիկյան մոդուլային ռեակտորներով փոխարինման տեխնիկատնտեսական գնահատումը։ Այդ այցերի նպատակները և դրանց հետևանքները կքննարկվեն ռուս քաղաքագետ-ամերիկագետ, հրապարակախոս Մալեկ Դուդակովի հետ՝ Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ։
Մշակույթ
Ժամը 12:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա «Վահագնը և վիշապը» անիմացիոն ֆիլմի հանդիսավոր պրեմիերան: Ինտերակտիվ զրույց վիշապաքարերի մասին. կբացահայտենք մեր հնագույն ժառանգությունը: Կկայանա Կրթական գրքույկի և նոր երգի շնորհանդես: Միջոցառումն իրականացվում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, «Մշակույթը՝ գործոն» ՀԿ-ի և «Օնօֆֆ» ստուդիայի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։
Ժամը 16:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Արմինե Ջոհաննես. Հայաստանի անկախացման ակնթարթները» խորագրով ուշագրավ ցուցահանդեսը, որի շրջանակներում թանգարանի ցուցանմուշներից մի խորհրդանշական ընտրանի կհամադրվի սփյուռքահայ լուսանկարիչ Արմինե Ջոհաննեսի կողմից արված հարյուրից ավելի լուսանկարների հետ։ Դրանք լուսանկարչի կողմից արվել են 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. առաջին կեսին Հայաստանի տարբեր շրջաններում և Լեռնային Ղարաբաղում։ Լուսանկարների հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում։ Ցուցահանդեսը նվիրվում է Հայաստանի անկախության հռչակման 35-ամյակին և կազմակերպվում է թանգարանի ու լուսանկարչի համագործակցությամբ։ +374 43 54 51 79:
Ժամը 18:00-ին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամում կկայանա ժամանակակից արվեստագետների «Արվեստի լույսը» խորագրով բարեգործական ցուցահանդեսի բացումը։ + 374 77 608877:
Ժամը 19:00-ին Գրականության և արվեստի թանգարանում (Արամի 1) ԳԱԹ-ը ճապոնական խոհանոցի հավատարմագրված մասնագետ Հիրոկի Թաչիրիի և Text'n PayMe կազմակերպության հետ համագործակցությամբ «Tokyooo» ռեստորանի հովանավորությամբ մեկնարկում է նոր նախագիծ ճապոնական մշակույթի մասին: Ամեն ամիս թանգարանում տեղի կունենան տարբեր դասախոսություններ, աշխատարաններ ճապոնական արվեստի և բազմաշերտ մշակույթի մասին: Մայիսի 27-ին կլինի առաջին դասախոսությունը՝ «Մոնոգա՛ տարի. ճապոնական համ, ձև և ոգի» խորագրով, որը կվարի Հիրոկի Թաչիրին: Roza Grigoryan, 077 30 34 84: