Գորիսի ԲԿ-ի նախկին տնօրենի կողմից լիազորությունները չարաշահելու և փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

4 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Գորիսի Ռ.Յոլյանի անվան հիվանդանոց» ՓԲ ընկերության նախկին տնօրենի կողմից օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորություններն ի վնաս ընկերության շահերի օգտագործելու, վերջինիս և նրա կնոջ ու քրոջ կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Ս.Ա.-ն 1991 թվականից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով հիշյալ ընկերության տնօրենի պաշտոնը, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող՝ Գորիս քաղաքի Գր. Տաթևացու 31 հասցեում գտնվող 708.4քմ ընդհանուր մակերեսով վարչական շենքը և 155.6քմ մակերեսով ավտոտնակները, 2005 թվականի փետրվարի 11-ին,  շուկայական գնից էականորեն ցածր՝ 1 մլն 96 հզր 200 ՀՀ դրամով, ոչ իրավաչափ եղանակով օտարել է քրոջը:

Այնուհետև, վերոհիշյալ անշարժ գույքերի ակնհայտ հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով՝ 2011 թվականի դեկտեմբերի 1-ին նվիրատվության եղանակով փոխանցվել է Ս.Ա.-ի կնոջը՝ Կ.Վ.-ին:

Հիշյալ ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա 2011 թվականի դեկտեմբերի 12-ին նշված գույքերի նկատմամբ սեփականության իրավունքի  գրանցումից հետո Կ.Վ.-ի անվամբ 2019 թվականի մայիսի 3-ին իրավասու մարմին ներկայացված դիմումի հիման վրա Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի թիվ 31/1 հասցեում գտնվող հիշյալ անշարժ գույքը բաժանվել է երկու առանձին միավորների` Գր. Տաթևացի 31/1/1 վարչական շենք և ավտոտնակ, Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենք հասցեներով:

Այնուհետև, Գորիս քաղաքի Գր. Տաթևացի փողոցի 31/1/1 հասցեում գտնվող վարչական շենքի և ավտոտնակի հանցավոր ծագումը քողարկելու դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով՝ Ս.Ա.-ն Կ.Վ.-ի միջոցով 2019 թվականի օգոստոսի 8-ին դրանք գրավադրել է բանկում և ստացել 28 մլն 80 հզր ՀՀ դրամ գումար, սակայն պայմանագրային պարտավորությունները կատարելուն ուղղված որևէ վճարում չի կատարել, ինչի արդյունքում հիշյալ գույքը 2023 թվականի նոյեմբերի 23-ին 50 մլն 583 հզր 250 ՀՀ դրամով օտարվել է բանկին:

Ս.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով (մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը) և Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Ս.Ա.-ի կնոջ և քրոջ նկատմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել Գորիս համայնքի Գր. Տաթևացի 31/1/2 վարչական շենքի վրա:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայերեն

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս