Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակի առթիվ Հանրային ռադիոյի կենդանի ձայնը կհնչի ՀՀ մարզերում

2 րոպեի ընթերցում

Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանի առթիվ՝ Հայաստանի 4 մարզերում հունիսից կմեկնարկեն տոնական համերգաշարեր։ Դուրս գալով մայրաքաղաքի սահմաններից՝ հոբելյանական միջոցառումները կընդգրկեն Հայաստանի 8 խոշոր համայնքներ՝ նպատակ ունենալով ռադիոյի պատմական ու կենդանի ձայնը հասանելի դարձնել յուրաքանչյուր քաղաքացու։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մարզային համերգաշարին հանդես կգան Հանրային ռադիոյի լեգենդար երաժշտական կոլեկտիվները և սիրված արտիստներ.

  • Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյան, դիրիժոր՝ Աշոտ Պետրոսյան): Նշենք, որ տարին հոբելյանական է նաև այս կոլեկտիվի համար. անսամբլը նույնպես հիմնադրվել է 1926 թվականին:
  • Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան, կոնցերտմայստեր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյան):
  • «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյան):
  • «Արևիկ» մանկապատանեկան անսամբլ (Գեղարվեստական ղեկավար՝ Վահե Հայրապետյան):

Համերգների ժամանակացույց

«Արևիկ» մանկապատանեկան անսամբլ

  • Հունիսի 2, 2026թ. — Լոռու մարզ, Սպիտակ համայնքի մշակույթի պալատ
  • Հունիսի 9, 2026թ. — Լոռու մարզ, Ստեփանավան համայնքի մշակույթի պալատ

Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբ

  • Հունիսի 13, 2026թ. — Սյունիքի մարզ, Մեղրի համայնքի մշակույթի տուն
  • Հունիսի 14, 2026թ. — Սյունիքի մարզ, Սիսիան համայնքի մշակույթի կենտրոն

Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլ

  • Հունիսի 19, 2026թ. — Տավուշի մարզ, Բերդ համայնքի մշակույթի տուն
  • Հունիսի 20, 2026թ. — Գեղարքունիքի մարզ, Վարդենիս համայնքի մշակույթի պալատ

«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլ

  • Հունիսի 26, 2026թ. — Տավուշի մարզ, Բերդավան համայնքի գեղագիտական կենտրոն
  • Հունիսի 27, 2026թ. — Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի մշակույթի տուն
Հայերեն

Ղրղզստանն աջակցում է Հայաստանին՝ լեռնային և քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի կենսաբազմազանության երևանյան հարթակ ստեղծելու հարցում. Ժապարով

Իրանը կենսաբազմազանության հազարավոր տեսակների բնօրրանն է. Փեզեշքիանի ելույթը՝ COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում

Չինաստանն անիրատեսական է համարել միջուկային զինաթափման շուրջ ԱՄՆ-ի պահանջը

Դդմաշենի միջնակարգ դպրոցի թիմը հաղթող է ճանաչվել ֆուտզալի մարզային փուլի մրցումներում

Մակրոնը Զելենսկու հետ հանդիպմանը վերահաստատել է վճռականությունն Ուկրաինային ցուցաբերվող աջակցության հարցում

Tesla-ն ներկայացրել է թռչող ավտոմեքենա

Բելգիան մտադիր է մինչև տարեվերջ Ուկրաինային մատակարարել տասը F-16 կործանիչ

Տոկաևը կարևորել է կենսաբազմազանության պահպանման և միջազգային համագործակցության անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանի կարծիքով՝ ԹՐԻՓՓ-ի շուրջ զարգացումների ընթացքով Իրանը բավարարված է

Ադենում Եմենի նախագահական պալատի վրա հութիների հարձակման հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել