Իրավունք

Ջերմուկի հատվածում Ադրբեջանին դիրք հանձնելու մասին սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

Ջերմուկի հատվածում Ադրբեջանին դիրք հանձնելու մասին սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

Հայաստանի քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ ՀՀ քննչական կոմիտեում ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Ալիկ Ալեքսանյանը մայիսի 21-ին Ֆեյսբուքում կից գրառմամբ հոլովակ է տեղադրել՝ «Ժողովուրդ, Ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ  է անում», որտեղ վերջինս և մեկ անձ խոսում են Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը Ադրբեջանին հանձնելու մասին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել է Ալիկ Ալեքսանյանի և այդ անձի կողմից հայտնած տեղեկությունները:

Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու հատկանիշներով:

«Նախաքննությամբ պարզվել է տվյալ տեսանյութում խոսող, դեմքի հատվածը փակված անձի ինքնությունը, ով մարտական հերթապահություն է իրականացրել N մարտական դիրքում:

Վերջինս հարցաքննության ժամանակ հերքել է որևէ դիրք հանձնելու մասին տեղեկատվությունը՝ միաժամանակ նշելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում, մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը:

Նշել է, որ գտնվել է ոչ սթափ վիճակում և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ»,– ասված է Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։ 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում