Մայիսի 22-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

22 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ 

Ժամը 09:30-ին Ազգային ժողովի 414 սրահում նիստ կհրավիրի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը։

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Մատենադարան կայցելեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ներկայացուցիչներն ու զբոսաշրջային ոլորտի մի շարք կազմակերպությունների և տուրօպերատոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Այցի շրջանակում հյուրերին կներկայացվեն Մատենադարանում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները և ենթակառուցվածքային արդիականացումները, մասնավորապես՝ անվտանգության և պահպանության նպատակով ներդրված տեսահսկման նորագույն համակարգերը, Մատենադարանի հարակից այգու և խանութային հատվածի նախագծերը, ինչպես նաև «Մատենից» արքայական բալասանը։

Ժամը 12:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանի ասուլիսը։ Թեմա. Բուհերի ընդունելության 2-րդ փուլի հայտագրման գործընթացի արդյունքների ամփոփում։

Ժամը 14:00-ին ՊԵԿ-ի Արարատյան մաքսատանը (Իսակովի պողոտա) ԱՄՆ-ի դեսպանատան հետ համագործակցությամբ կբացվի ՊԵԿ մոնիտորինգային կենտրոն:

Ժամը 20:00-ին Հանրային ռադիոյի վարչական շենքի բակում կկայանա Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 19:00-ին «Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում (Խորենացի 15) տեղի կունենա քաղաքական գիտությունների դոկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հրաչյա Արզումանյանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, մասնագիտացած անվտանգության, հետախուզության և ռազմավարական ուսումնասիրությունների ոլորտում Արմինե Արզումանյանի «Ազգային անվտանգության տեխնոլորտ» գրքի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել կամավորների ու նվիրատուների ջանքերով՝ «Բարձունք» կրթական շարժման «ԳրքԱրար» նախաձեռնության շրջանակում և անդրադառնում է ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերներից մեկին՝ տեխնոլոգիական փոփոխությունների ազդեցությանը ազգային անվտանգության, պետությունների զարգացման և ապագայի մրցունակության վրա։ Շնորհանդեսի ընթացքում կներկայացվի գրքի հիմնական գաղափարախոսությունը, ինչպես նաև կքննարկվեն Հայաստանի անվտանգային և տեխնոլոգիական զարգացման հեռանկարները։ Միջոցառմանը կմասնակցեն կրթական, տեխնոլոգիական, հանրային և փորձագիտական ոլորտների ներկայացուցիչներ։ +374 55558580

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում