Մայիսի 21-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

21 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 12:00-ին Ազգային ժողովի 414 սրահում կկայանա Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 08:00-ից «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Տուշպա» սրահում (Հանրապետության հրապարակ 1) կկայանա պրոֆեսոր Էդգար Հովսեփյանի անվան 4-րդ կլինիկական նյարդաբանության երկօրյա գիտաժողով, որը նվիրված է էպիլեպսիայի արդի ախտորոշման և բուժման հիմնահարցերին, ժամանակակից մոտեցումներին և միջազգային կլինիկական փորձի փոխանակմանը։ Գիտաժողովը աշխարհի տարբեր երկրներից Հայաստանում կհամախմբի նյարդաբաններին, նյարդավիրաբույժներին, անեսթեզիոլոգիայի և ռադիոլոգիայի ոլորտների առաջատար մասնագետներին: «Արաբկիր» ԲՀ, +374 99 757 657։                                                                     

Ժամը 09:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա գինու համտեսի բացման պաշտոնական արարողությունը։ Բացման խոսքով հանդես կգան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» մրցույթի տնօրենը։ Մայիսի 19-23-ը Հայաստանում կանցկացվի աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles): Համտես-մրցույթի շրջանակներում Հայաստան կժամանեն շուրջ 400 գինու միջազգային փորձագետներ, լրագրողներ, սոմելիեներ, գնորդներ և այլն։ Համտեսվելու է 65 երկրից ներկայացված շուրջ 8000 տեսակ գինի։ Մրցույթին կհաջորդի միջազգային շուրջ 30 լրագրողների մեդիատուրը։

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 12:00-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում (Աբովյան 2) տեղի կունենա Խաղաղության կորպուսի 30 նոր կամավորների երդման հանդիսավոր արարողությունը: Երդման արարողությունը կվարի ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը։ Ուղերձով հանդես կգա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ ԱՄՆ դեսպանատնից:

Մշակույթ

Ժամը 19։00-ին Կինոյի տանը կմեկնարկի Եվրոպական ֆիլմերի փառատոնը։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում