Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացի լինելու կամ եղած լինելու տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի կողմից այլ երկրի քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունն առերևույթ թաքցնելու դեպքի առթիվ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման համաձայն՝ 2026 թվականի հունիսի 7-ին ՀՀ ԱԺ հերթական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Ն.Կ.-ն, նախազգուշացված լինելով կեղծ տեղեկություններ հայտնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին, դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»,- ասված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 449-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելը):

Կատարվում է նախաքննություն:

Մայիսի 19-ին համացանցում լուրեր էին շրջանառվում, որ Ռուսաստանի իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է կամ ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Հրապարակվել էր նաև այդ մասին վկայող փաստաթուղթ, որում երևում է, որ Նարեկ Կարապոտյանն առնվազն 2020 թվականին ունեցել է Ռուսաստանի քաղաքացիություն։ Նարեկ Կարապետյանը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը՝ պնդելով, որ ինքն ունի միայն Հայաստանի քաղաքացիություն։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորի կամ վարչապետի թեկնածու կարող է լինել այն անձը, որը վերջին 4 տարում մշտապես բնակվել է Հայաստանում և վերջին 4 տարում ունի միայն Հայաստանի քաղաքացիություն։ 

Հայերեն English Español Русский

Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները

Հայաստանի էկոնոմիկայի և Ինդոնեզիայի արդյունաբերության նախարարները քննարկել են համագործակցության հնարավորությունները

Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»

Բուլղարիան Ժնևում մասնակցել է կին առաջնորդներին նվիրված ֆոտոցուցահանդեսի. BTA

Թուրքիան Իսրայելի իշխանություններին մեղադրել է ապատեղեկատվություն տարածելու և քարոզչության միջոցով օրակարգը փոխելու փորձերի մեջ

Թրամփը ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Զելենսկին ժամանել է Անկարա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

Էրդողանը հանդիպել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ

Էրդողանը հանդիպել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ

Հայաստանից ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումն արգելվում է