Մայիսի 20-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

20 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին ՏՀՏԳՄ գրասենյակում՝ «Ավերդի» բիզնես կենտրոնում (Կորյունի 14, 2-րդ հարկ) տեղի կունենա «RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսի մամուլի ասուլիսը՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ։ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդես և ֆորում, որը տեղի կունենա հունիսի 3-4-ը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն ցուցահանդեսի մանրամասները, ծրագրային առանձնահատկություններն ու պետական աջակցության շրջանակները։ Բանախոսներ՝ ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյան, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյան, «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյան:

Ժամը 14:15-ին «Հոլիդեյ Ինն Երևան» հյուրանոցի «Տուշպա» սրահում կկայանա միջոցառում՝ «Թվային ժողովրդավարություն եւ թափանցիկ կառավարում» թեմայով: Բացման խոսք՝ ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայսատանյան մասնաճյուղի տնօրեն Ժերոմ Լեյրո, ԲԿԳ Հայաստանի hամակարգող, Վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի վարչության պետ Լիլիա Աֆրիկյան: 14:30-15:00-ը՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Արթուր Սարգսյան:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ Էդմոն Մարուքյանը և Կարպիս Փաշոյանը բացօթյա ձևաչափով ՀՀ քաղաքացուն նվիրված կարճ փոդքասթ կնկարահանեն և կպատասխանեն ձեր հարցերին։ Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի քաղաքացիներին վերաբերող մի շարք թեմաների, հասարակական-քաղաքական զարգացումներին և իշխանության կողմից տարվող՝ հենց այդ քաղաքացիներին կեղեքող քաղաքականությանը։ ԼՀԿ, +374 98474816:

Ժամը 15:00-ին տեղի կունենա առցանց հանդիպում: Հրավիրում ենք մասնակցելու «moderAItor» ԱԲ գործիքի առցանց շնորհանդեսին։ moderAItor-ը ստեղծվել է ԲՀՀԻ հիմնադրամի, «Բազմակողմնաի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ-ի և CyberHUB-AM-ի համագործակցության արդյունքում։ Առցանց տիրույթում ատելության խոսքի և թիրախավորված հարձակումների կառավարումն այսօր դարձել է լրատվամիջոցների և ՀԿ-ների ամենամեծ մարտահրավերներից մեկը։ Հաճախ մարդկային ռեսուրսը պարզապես չի բավականացնում հազարավոր մեկնաբանություններ զտելու և առողջ երկխոսության միջավայր ապահովելու համար։ Հանդիպման հղումը կուղարկվի գրանցված մասնակիցներին։ Մասնակցության համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղմամբ [https://forms.gle/LBqMhRf8D3sgoVpo6] : +374 94967673:

Ժամը 16:30-ին Գյուլբենկյան 38 հասցեում /5-րդ հարկ/ «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը կազմակերպում է հանդիպում քուրդ և թուրք մտավորականներ՝ Մազլում Վեսեքի և Բուրչին Գերչեքի հետ։ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում մտավորականները կներկայացնեն, թե ինչպես է մի թուրք հեղինակ փորձել յուրացնել արևմտահայ գրող Ատրպետի «Տժվժիկ» ստեղծագործությունը։ Մտավորականների կարծիքով՝ այդ յուրացման փորձը կապված է Օսմանյան կայսրությունում հայերի գոյության հետքերը ջնջելու և Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վերացնելու մտադրության հետ։ Բանախոսներից Մազլում Վեսեքը կանդրադառնա իր ուսումնասիրությանը, որը վերաբերում է թուրք և հայ սոցիալիստներ Օրհան Քեմալի և Զավեն Բիբերյանի աքսորների պատմություններին, որոնք, ըստ նրա, շատ նմանություններ ունեն։ Բանախոսները կխոսեն թուրքերեն, կապահովվի համաժամանակյա թարգմանություն:

Մշակույթ

Ժամը 18:00-ին Հայաստանի նկարիչների միությունում կկայանա Մոկո Խաչատրյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Մոկո Խաչատրյանի ստեղծագործությունները ձևի, շարժման և ներքին լարվածության յուրահատուկ համադրություններ են, որտեղ աբստրակցիան վերածվում է զգայական ու օրգանական տարածության։

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում