Իսպանիան դարձել է ԵՄ-ում ռուսական գազի խոշորագույն գնորդը

1 րոպեի ընթերցում

Իսպանիան մարտին դարձել է Եվրամիության երկրների թվում ռուսական գազի խոշորագույն գնորդը. ներմուծման գումարը հասել է գրեթե 360 միլիոն եվրոյի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ վերլուծելով Եվրոպական վիճակագրական վարչության (Եվրոստատ) տվյալները։

Այսպես, մարտին իսպանացի ներմուծողները Ռուսաստանից ներկրել են ընդհանուր 358,9 միլիոն եվրոյի խողովակաշարային և հեղուկացված բնական գազ։ Արդյունքում Իսպանիան դարձել է ԵՄ-ում ռուսական գազի խոշորագույն գնորդը. դրանից մեկ ամիս առաջ երկիրը երրորդ տեղն էր զբաղեցնում ՌԴ-ից գազի ներմուծմամբ։

Ռուսաստանից գազի եվրոպական գնորդների առաջին հնգյակում տեղ են գտել Ֆրանսիան (320,4 միլիոն եվրո), Բելգիան (253,8 միլիոն եվրո), Հունգարիան (174,2 միլիոն եվրո) և Հունաստանը (103,8 միլիոն եվրո)։

Ընդհանուր առմամբ, մարտին Եվրամիությունը ռուսական գազի գնումներն ամսական կտրվածքով ավելացրել է 1,5 անգամ՝ հասցնելով 1,4 միլիոն եվրոյի։

Հայերեն Русский