Մայիսի 19-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

19 մայիս,  2026           

ՀՀ ԱԺ

Ժամը 11:00-ին Ազգային ժողովի 214 դահլիճում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կգումարի:

Ժամը 12:30-ին Ազգային ժողովի 314 դահլիճում տեղի կունենա Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

ՀՀ նախարարություններ

Ժամը 10:00-ին ՀՀ ԱԳՆ-ում Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը կմեկնարկի 10:00-ին՝ նախ առանձնազրույցի ձևաչափով, ապա ընդլայնված կազմով: 11:05-ին տեղի կունենա փաստաթղթի ստորագրման արարողություն: Հանդիպումը լուսաբանելու համար ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորներն ու լուսանկարիչները:

Ժամը 11:20-ին ԱԳՆ-ում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: ՀՀ ԱԳՆ են հրավիրվում օպերատորները, լուսանկարիչները, նաև լրագրողները: ԱԳՆ հավատարմագրման քարտի առկայության պարագայում:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 13:00-ին Մաշտոցի 4, 1/1 հասցեում /Reform Factory/ Երիտասարդական ակումբների դաշնության «Արդար քվե» դիտորդական առաքելությունը հրավիրում է լրագրողներին մասնակցելու մամուլի ասուլիսի։ Ասուլիսի ընթացքում կներկայացվեն՝ ընտրախախտումների գրանցման նորարարական թվային հարթակը՝ youthvote.live, արդարքվե.հայ, թեժ գծի՝ 010 58 87 68 գործունեությունն ու քաղաքացիների ահազանգերին արձագանքման մեխանիզմները, դիտորդների ուսուցման հատուկ մեթոդաբանությունը և երիտասարդ դիտորդների պատրաստման գործընթացը, արդեն արձանագրված ընտրախախտումները՝ վարչական ռեսուրսի չարաշահումների և այլ խնդիրների վերաբերյալ տեղեկություններով։ Բանախոսներ՝ «Արդար քվե» դիտորդական առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյան, «Արդար քվե» դիտորդական առաքելության հանրային կապերի ղեկավար Աստղիկ Ավետիսյան:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանալիք միջազգային կիսամարաթոնին նվիրված ասուլիս: Մայիսի 23-ին Երևանում կկայանա One Run-Puma միջազգային կիսամարաթոնը, դառնալով աշխարհի ամենամասշտաբային միաժամանակյա կիսամարաթոններից մեկը։ Միջոցառումը կմիավորի հազարավոր վազորդների մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ սպորտ, առողջ ապրելակերպ և միասնականություն։ Այս տարի One Run-Puma-ն միաժամանակ կմեկնարկի աշխարհի շուրջ 38 երկրներում, իսկ Երևանը ևս կդառնա այս միջազգային սպորտային շարժման կարևոր կանգառներից մեկը։ Ասուլիսի ընթացքում միջոցառման կազմակերպիչ Վլադիմիր Գևորգյանը և «Կոնցեպտ Իվենթս»-ի մենեջեր Օլյա Գևորգյանը կպատմեն, թե ինչպես է տեղի ունենալու միջոցառումը, երբ և որտեղ ցանկացողները կարող են գրանցվել կիսամարաթոնին մասնակցելու համար, ինչ անակնկալներ են սպասվում նրանց։

Մշակույթ

Ժամը 14:00-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի կունենա բանաստեղծուհի, արձակագիր, հրապարակագիր Նվարդ Ավագյանի ծննդյան 85-ամյակին նվիրված գրական հանդիսություն:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում