Լիտվայում ուկրաինական մարտական ​​անօդաչու թռչող սարք է ընկել

1 րոպեի ընթերցում

Մարտական ​​անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ), որն ընկել է Լիտվայի տարածքում, ենթադրաբար, արձակվել է Ուկրաինայի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Լիտվայի ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։

«Նախնական տվյալների համաձայն, այն, ինչ տեսնում ենք  բեկորներից, ամենայն հավանականությամբ, ուկրաինական անօդաչու թռչող սարք է», - լրագրողներին հայտարարել է կենտրոնի տնօրեն Վիլմանտաս Վիտկաուսկասը։

Անօդաչու թռչող սարքը ոչնչացվել է դաշտում: Պատահարի վայրում աշխատում են հատուկ ծառայությունները:

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ իր երկիրն անընդունելի է համարում ցանկացած այլ երկրի կողմից իր օդային տարածքի օգտագործումը պատերազմական նպատակներով՝ ընդգծելով, որ բոլոր օտար ԱԹՍ-ները խոցվելու են։

Հայերեն English Русский