Թրամփն ազգային անվտանգության թիմի հետ հանդիպումից հետո նախազգուշացում է արել է Իրանին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 16-ին խորհրդակցություն է անցկացրել իր ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամների հետ՝ քննարկելու Իրանի նկատմամբ Վաշինգտոնի հետագա հնարավոր  գործողությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ամերիկյան CNN հեռուստաընկերությանը հայտնել է հանդիպման մասին տեղյակ աղբյուրը։

Հեռուստաընկերության տվյալներով՝ խորհրդակցությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ղեկավարի գոլֆի ակումբում՝ Վիրջինիայի նահանգում։ Հանդիպմանն ի թիվս այլոց ներկա են եղել փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը և ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Հանդիպումը տեղի է ունեցել Թրամփի՝ Չինաստան կատարած այցից վերադառնալուց ընդամենը մի քանի ժամ անց։

Մայիսի 17-ին ԱՄՆ նախագահը գրառում էր կատարել սոցցանցում՝ նշելով․ «Իրանի համար ժամանակը գնում է։ Լավ կլինի, որ նրանք արագ գործի անցնեն, այլապես նրանցից ոչինչ չի մնա։

CNN-ը հայտնում է, որ Սպիտակ տան ղեկավարը շաբաթվա ընթացքում կրկին կհանդիպի ազգային անվտանգության խմբի ներկայացուցիչների հետ։

Հեռուստաընկերությունը նշում է, որ Պենտագոնը պատրաստել է  մի քանի պլան Իրանին հարվածներ հասցնելու վերաբերյալ՝ այն պարագայում, եթե Թրամփը որոշում ընդունի վերսկսել ռազմական գործողություններն Իսլամական Հանրապետության դեմ։ CNN-ի տվյալներով՝ թիրախների ցանկում ներառված են Իրանի էներգետիկ օբյեկտներն ու ենթակառուցվածքները:

Հայերեն English Русский

ԱԺ-ում կայացած քննարկման հետքերով. ՀՖՖ-ն պարզաբանում է ներկայացրել Երևանում և երեք մարզերում ֆուտբոլի դպրոցների կառուցման ծրագրի վերաբերյալ

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ին օգնությունը կգնահատվի որպես մասնակցություն ագրեսիային

Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Պաղեստինի վարչապետը դատապարտել է իսրայելական ուժերի և վերաբնակների հարձակումները

Ֆրանսիան կարտաքսի իրանցի երկու դիվանագետի՝ դեսպանատան աշխատակիցների հետ կապված միջադեպից հետո

Զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացումը մեր առաջնահերթություններից է. Սուրեն Պապիկյան

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել