Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան կործանիչները շուրջօրյա պարեկություններ են իրականացնում Մերձավոր Արևելքի՝ Իրանին հարակից շրջաններում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Օդային գործողություններում ներգրավված են ցամաքային տեղակայման F-16 և F-35A կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավիակիրների տախտակամածին հերթապահող F/A-18 Super Hornet կործանիչներ և ռադիոէլեկտրոնային պայքարի EA-18G Growler ինքնաթիռներ, որոնք առաքելություններ են իրականացնում Հորմուզի նեղուցի շրջանում։ Թռիչքների տևողությունն ապահովում են Մերձավոր Արևելքի բազաներից օդ բարձրացող լիցքավորող ինքնաթիռները։

CENTCOM-ն ավելի վաղ նաև հաղորդել էր Մերձավոր Արևելքում B-1B Lancer ռազմավարական ռմբակոծիչների ուսումնական թռիչքների մասին, որոնք իրականացվում են առանց առաքելության կոնկրետ տարածքի նշման։

Ներկայումս մերձավորարևելյան բազաներում և Արաբական ծովում գտնվող երկու ավիակիրներին տեղակայված են ամերիկյան առնվազն 200 մարտական ​​ինքնաթիռներ, ինչպես նաև մեծ քանակությամբ լիցքավորող և օդային վաղ նախազգուշացման և կառավարման ինքնաթիռներ։

Հայերեն Русский

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները