Մայիսի 16-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

16 մայիս,  2026           

Մշակույթ

Ժամը 13:00-ին Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում (ք.Երևան, Սիլվա Կապուտիկյան 1, բն.26) ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ ծրագրի շրջանակում կկայանա գեղանկարիչ Կարեն Սմբատյանի 95-ամյակին նվիրված «Գույների հրավառություն» հոբելյանական ցուցահանդեսը: Նկարչի ստեղծագործական հարուստ ժառանգությունից կներկայացվեն աբստրակտ կոմպոզիցիաներ, դիմանկարներ և այլ ուշագրավ գործեր։ Գրականության և արվեստի թանգարան, +374-77-611-560:

Ժամը 13:00-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կկայանա Զառա Արսենյանի «Այն տեղը, որտեղ ճանապարհը սկսում է շնչել» խորագրով անհատական ցուցահանդեսի բացումը։+37410539637, +37410535359: 

Ժամը 17:00-ին «Մասուր» արվեստի տանը (Ջրվեժ, Այգեգործական 57) կկայանա «Նաիրյան» վոկալ անսամբլի մենահամերգը, որը նվիրված է Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը։ Համերգը հանդիսանում է Հ.Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ իրականացված՝ Արցախի երաժշտական ժառանգության պահպանմանը նվիրված վեցամսյա ծրագրի ամփոփիչ, հաշվետու միջոցառումը, որն իրականացվել է Մուղդուսյան արվեստի կենտրոնի կողմից։ Մուղդուսյան արվեստի կենտրոն:

Ժամը 19:00-ին Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության՝ «Գոյապայքար և վերածնունդ. Հայաստանի Հանրապետություն» խորագրով հատվածի վերաբացման հանդիսավոր արարողությունը, որը կազմակերպվում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական նախաձեռնության շրջանակներում։ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակը ներկայացնող մշտական ցուցադրության վերաբացվող սրահներում կցուցադրվեն շուրջ 200 բնօրինակ թանգարանային նմուշներ՝ հասարակական ու քաղաքական գործիչների լուսանկարներ, փաստաթղթեր, կնիքներ, Հայոց ցեղասպանությանը, Մայիսյան հերոսամարտերին վերաբերող վկայություններ, Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշներ։ Ցուցադրությունում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական ու քաղաքական գործիչների՝ Զորավար Անդրանիկի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի, Հովհաննես Քաջազնունու և այլոց մասունքային նշանակության իրերը։ +374 11 547 363:

Հայերեն Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր