«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում ընդգրկված անձի կողմից 8 անշարժ գույք հափշտակելու, փաստաթղթեր կեղծելու և փողերի լվացման դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդական, «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակում ընդգրկված Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում նաև Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասով (փողերի լվացումը):

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Ա.-ն իր կողմից հափշտակված 8 հողամասի հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց նկատմամբ սեփականության իրավունքի օրինական ձեռքբերման պատրանք ստեղծելու, ինչպես նաև հափշտակությունն ավարտին հասցնելու նպատակով՝ իր մոր հետ կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագրեր, որոնց արդյունքում խարդախության եղանակով հափշտակել է հիշյալ 8 հողամասը՝ միաժամանակ իրականացնելով հանցավոր ճանապարհով ստացված հողամասերի փոխանցում, ձեռքբերում, տիրապետում և տնօրինում:

Հիշեցնենք, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

 Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Հայերեն

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս