Մայիսի 15-ի միջոցառումների անոնս

8 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

15 մայիս,  2026           

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 09:30-ից AI9 Startup Campus-ում (Իսահակյան 9) «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիան» հրավիրում է մասնակցելու և լուսաբանելու «Էներգետիկայի ապագան Հայաստանում» թեմայով արևային էներգետիկայի ոլորտային առաջին բարձրաստիճան ֆորումին։ 2026 թ. մայիսի 5-ին Երևանում տեղի ունեցած ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովի շրջանակում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծեցին, որ Հայաստանն ունի էներգիայի անսահման ներուժ՝ հաշվի առնելով տարեկան 300-ից ավելի արևոտ օրերը, սակայն երկիրը հայտնվել է էներգետիկ համակարգի համար ճակատագրական մարտահրավերի առջև՝ էներգիայի պահեստավորման ենթակառուցվածքների բացակայության։ Ֆորումը կհամախմբի պատասխանատու բարձրաստիճան պաշտոնյաների ոլորտը կարգավորող առանցքային կառույցներից, մասնավորապես՝ ՀՀ օրենսդիր մարմնից՝ ի դեմս Ծովինար Վարդանյանի, ՏԿԵ նախարարությունից՝ ի դեմս փոխնախարար Նարեկ Ապիտոնյանի, ՀԷՑ-ից՝ ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, ՀԾԿՀ-ից՝ ի դեմս Մեսրոպ Մեսրոպյանի, Միջազգային զարգացման (EU4Energy, GIZ, Շնայդեր Էլեկտրիկ հիմնադրամ, FAARALP)՝ ի դեմս բարձրաստիճան ղեկավարների, ֆինանսական կառույցներից՝ ԿԲ, այլ բանկերից, ոլորտի առաջատար ընկերություններից՝ 30+ բիզնես ընկերության հիմնադիրների, մասնագիտական կրթության հաստատություններից՝ ի դեմս տնօրենների քննարկելու Հայաստանի էներգետիկ ինքնավարության հաջորդ քայլերը։ +374 93 38 89 77, +374 94 42 07 07:

Ժամը 10:30-ին Թուֆենկյան հյուրանոցում (Հանրապետության 48) կկայանա «Մշակութային համատեքստ և ինքնություն. հայկական արվեստը համաշխարհային երկխոսության մեջ» միջազգային երկօրյա համաժողովի բացման պաշտոնական արարողությունը։ Ելույթներով հանդես կգան ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Armenian Modern and Contemporary Art Project (AMCA) ղեկավար Զառա Ուզունյան-Հալփինը, Սեուլի Hongik համալսարանի արվեստի և մշակութային ուսումնասիրությունների պրոֆեսոր Դոկտոր Իեն Ռոբերթսոնը և այլք։ Համաժողովի նպատակն է ուսումնասիրել հայկական արվեստը համաշխարհային համատեքստում։ Համաժողովը AMCA նախաձեռնության առաջին խոշոր հանրային միջոցառումն է: Համաժողովն իրականացվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ, Հայաստանում Գյոթե ինստիտուտի և EUNIC-ի հետ գործընկերությամբ։ Roza Grigoryan

Ժամը 11:00-ին Աջափնյակ, Բոենոս Այրեսի այգուց «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը կսկսի տրադիցիոն, շատ լուրջ քարոզարշավը։ Հրավիրում ենք լուսաբանելու այս անհետաքրքիր միջոցառումը։

Ժամը 13:00-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա տարվա մասշտաբային և սպասված շինարարական «Construction Expo 2026» եռօրյա ցուցահանադեսը, որը կմիավորի շինարարության, ճարտարապետության, ինտերիեր դիզայնի, ինժեներական լուծումների և նորարարական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություններին։ «Construction Expo 2026»-ի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան՝ ծանոթանալու միջազգային և տեղական առաջատար բրենդներին, բացահայտելու ոլորտի նորարարական լուծումները, մասնակցելու գործարար հանդիպումների, ծրագրերի և համագործակցությունների ձևավորմանը, անմիջապես շփվելու ոլորտի մասնագետների հետ։ +374 (99) 209211:

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 12:00-ից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (Նալբանդյան 128, գլխավոր մանսաշենքի դահլիճ) կկայանա «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից կազմակերպվող՝ «ToolGather 2026», քաղաքացիական կրթության նորարարական գործիքների ամենամյա տոնավաճառ։ + 374 10 58 40 32:

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա  քննարկում՝ «Առողջապահությունը՝ նախընտրական ծրագրերում» թեմայով: Բանախոսներ՝ «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման մասնագետ Սառա Ղազարյան:

Ժամը 13:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Ռուս եկեղեցու Երևանի և Հայաստանի թեմի քարտուղար, ավագ երեց Արսենի Գրիգորյանցի ասուլիսը: Արսենի Գրիգորյանցը կխոսի ինչպե՞ս է անցնում Հայաստանում Ռուս ուղղափառ եկեղեցու առօրյան. ինչո՞վ են ապրում եկեղեցական համայնքի հավատացյալները, հոգևորականները, և ինչպե՞ս է հոգևոր կյանքը միահյուսվում առօրյա իրականության հետ:

Մշակույթ

Ժամը 14:00-ին «Ground Zero»-ում (Սարյան 1) «Երեք ջազ դաշնակահար՝ մեկ բեմում» համերգին ընդառաջ տեղի կունենա հանդիպում՝ «Երեք դաշնակահար» նախագծի երաժիշտների հետ։ Հանդիպմանը ներկա կլինեն դաշնակահարներ՝ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա)։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ոչ պաշտոնական մթնոլորտում զրուցել, անհատական հարցազրույցներ անցկացնել և բացառիկ կադրեր ֆիքսել համաշխարհային ջազային երաժշտության երեք վիրտուոզներից։ Համերգային երեկոն տեղի կունենա մայիսի 17-ին,«Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Կհնչեն ականավոր կոմպոզիտորների գործեր՝ ջազային մեկնաբանությամբ։

Ժամը 19:00-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի միջազգային ճանաչում ունեցող եգիպտա-կանադահայ արվեստագետ Աննա Պօղիկեանի «Հիւսելու մշակոյթ» Հայաստանում առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը հաջորդում է AHA collective-ի նախաձեռնած «Հիւսելու մշակոյթ» ստեղծագործական կացարանի ծրագրին, որի շրջանակում Աննա Պօղիկեանը 2025 թվականի հունիս-հուլիս ամիսներին մեկամսյա ստեղծագործական բնակություն է ունեցել Հայաստանում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության աջակցությամբ։ Ազգային պատկերասրահի չորս սրահներում ներկայացված են բնօրինակ նկարների շարքեր, երեսունյոթ ձեռագործ գորգեր և գոբելեններ, լուսանկարչական ու վավերագրական տեսանյութեր, ինչպես նաև արվեստագետի կեցության և գորգագործության ընթացքը ներկայացնող այլ նյութեր։ Այն կուղեկցվի հանրային ծրագրերի շարքով, ինչպես նաև AHA collective-ի կողմից հրատարակված երկլեզու՝ հայերեն-անգլերեն պատկերագրքի շնորհանդեսով։ «Հիւսելու մշակոյթ» նախագիծը ֆինանսավորվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից՝ «Արագ արձագանքման մեխանիզմի» շրջանակում։ 099. 305341, 094. 730350:   

Հայերեն Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26