Քաղաքականություն

Ընթանում են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները

3 րոպեի ընթերցում

Ընթանում են ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, որ ԹՐԻՓՓ նախագծի իրագործման շուրջ ամենօրյա աշխատանք է իրականացվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։ Նրա խոսքով՝ այժմ կողմերի միջև ընթանում են նախագծի շուրջ միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին խոսել է լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով ԹՐԻՓՓ նախագծի իրագործման ընթացքին և այդ ծրագրի իրականացման համար տեղանքի հետազոտման նպատակով ԱՄՆ-ից Հայաստան եկած պատվիրակության այցին։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ամերիկյան պատվիրակության այս այցը նշանակո՞ւմ է, որ նախագծի իրագործումն արդեն գործնական փուլ է թևակոխել՝ Փաշինյանը նշել է, որ դրա շուրջ գործնականում ամենօրյա աշխատանք է տարվում։

«Նախագծի շուրջ տեղի են ունենում զուգահեռ գործընթացներ․ և՛ տարածքների ուսումնասիրություն է տեղի ունենում, և՛ չի բացառվում, որ, օրինակ, որոշ ենթակառուցվածքների հիմնանորոգում սկսենք՝ երկաթգծի կայարանների և այլնի»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ գործընթացի շրջանակներում նաև միջպետական պայմանագրի նախագծի վերջնականացման աշխատանքներն են ընթանում։

«Մենք ցանկանում ենք հնարավորինս շուտ ստորագրել այն և դե յուրե ուժ հաղորդել դրան։ Գործնականում ամենօրյա աշխատանք է գնում ԹՐԻՓՓ-ի շուրջ»,-ընդգծեց ՀՀ վարչապետը։

Նա նաև հավելեց, որ այժմ իրականացվում է ինչպես տարածքի ուսումնասիրություն, ներդրումային հետաքրքրությունների ուսումնասիրություն, կառավարման մոդելների ուսումնասիրություն, այնպես էլ դե յուրե նշանակություն ունեցող պայմանագրի ուսումնասիրություն։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մայիսի 13-ին ընդունել էր Հայաստան այցելած ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության թիմին, որը ժամանել է Հայաստան մեկնարկելու ԹՐԻՓՓ-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:

Ընկերությունը ներկայացրել է փոխվարչապետին իրենց կողմից մշակվելիք տեխնիկատնտեսական գնահատման շուրջ իրականացվող աշխատանքների հիմնական ուղղվածությունը և ակնկալվող արդյունքները:

Փոխվարչապետը, շեշտելով ԹՐԻՓՓ նախաձեռնության նշանակությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման տեսանկյունից, կարևորել էր իրականացվող աշխատանքները և ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավորությունները՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության տարածքով բեռների և ռեսուրսների տարանցման մեծ ներուժը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում