Միացյալ Նահանգներ

Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են աշխարհում. Սի Ծինփին

2 րոպեի ընթերցում

Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են աշխարհում. Սի Ծինփին

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի այցի կապակցությամբ Պեկինում կազմակերպված պետական ճաշի ժամանակ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ երկու երկրների միջև հարաբերություններն աշխարհում ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են, ուստի հարկավոր է հետևողական լինել դրանք չվատացնելու հարցում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պեկինից հաղորդում է CNN-ի թղթակիցը։

«Այսօր ես և նախագահ Թրամփը խորքային քննարկում ունեցանք Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ։ Երկուսս էլ հավատացած ենք, որ Չինաստան-ԱՄՆ հարաբերություններն ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են աշխարհում։ Մենք պետք է անենք ամեն բան, որ հարաբերությունները լավ լինեն ու երբեք չփչացնենք դրանք»,- հայտարարել է Սի Ծինփինը։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ միայն շահելու են համագործակցությունից և տանուլ տան առճակատման պարագայում։  Սի Ծինփինը նշել է, որ Չինաստանի ու ԱՄՆ-ի միջև փոխադարձ հարգանքն առանցքային է այն հարցում, թե արդյոք «հարաբերությունները կարող են առաջ գնալ կայուն կերպով»։

«Աշխարհը փոխվում է»,- ասել է նա՝ ընդգծելով, որ չին-ամերիկյան հարաբերություններն ազդում են ոչ միայն երկու երկրների, այլև ողջ մոլորակի 8 մլրդ բնակչության վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում