Միացյալ Նահանգներ

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը

1 րոպեի ընթերցում

Դոնալդ Թրամփն ու Սի Ծինփինը քննարկել են Հորմուզի նեղուցի հարցը

Սպիտակ տունը դրական է գնահատել Պեկինում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումների առաջին օրը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

«Երկու կողմերը համաձայնել են, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա՝ էներգիայի ազատ հոսքը ապահովելու համար», - ասել է Սպիտակ տան պաշտոնյան։

Նա հավելել է, որ հանդիպմանը Սի Ծինփինը հստակորեն հայտնել է, որ «Չինաստանը դեմ է նեղուցի ռազմականացմանը, դրա օգտագործման դիմաց վճար գանձելու ցանկացած ջանքի, ինչպես նաև հետաքրքրություն է հայտնել ավելի շատ ամերիկյան նավթ գնելու հարցում՝ ապագայում նեղուցից Չինաստանի կախվածությունը նվազեցնելու նպատակով»։

Սպիտակ տան ներկայացուցիչը չի հստակեցրել, թե արդյոք Սի Ծինփինը համաձայնել է ընդլայնել Չինաստանի ներգրավվածությունը հակամարտությանը վերջ դնելու գործում։

Առաջնորդները նաև քննարկել են տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր, այդ թվում և Չինաստանից ԱՄՆ ֆենտանիլի արտահանման, ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների գնումների ծավալները մեծացնելու մասին հարցեր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում