Իրան

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Իրանը «վախենալու աստիճան մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ Իրանը «վախենալու աստիճան մոտ է» միջուկային զենքի ստեղծմանը

Իրանը շատ մոտ է միջուկային զենքի ստեղծմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Վախենալու աստիճան մոտ է։ Ընդամենը մի քանի շաբաթ է մնացել ուրանի հարստացումից մինչև զենքի համար նախատեսված որակ», - ասել է Ռայթը Սենատի զինված ուժերի հանձնաժողովի լսումների ժամանակ։

Նա նշել է, որ հարստացման մակարդակը հասնում է 60%-ի։

Փորձագետների կարծիքով, ուրանը մինչև 90% հարստացնելը նշանակում է, որ այն կարելի է օգտագործել միջուկային զենք ստեղծելու համար։

Դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենտալի հարցին, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը ստիպված կլինի բռնագրավել Իրանում ուրանի բոլոր պաշարները՝ հարստացումը դադարեցնելու համար, Ռայթը պատասխանել է. «Կարծում եմ՝ դա իմաստուն ռազմավարություն է»։

«Վերջնական նպատակը ուրանի հետագա հարստացումը կանխելն է։ Որպեսզի աշխարհը անվտանգ լինի, մենք պետք է վերջ դնենք նրանց միջուկային ծրագրին», - ընդգծել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում