Երկկողմ հարաբերություններ, առևտուր, Թայվանի հարց. Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումն անցել է դրական մթնոլորտում

3 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները ավելի լավ են լինելու, քան երբևէ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը, այս խոսքերով է ԱՄՆ ղեկավարը սկսել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունները։

«Մեծ պատիվ է լինել Ձեզ հետ։ Պատիվ է լինել Ձեր ընկերը։ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները լինելու են ավելի լավ, քան երբևէ։ Դուք մեծ առաջնորդ եք: Որոշ մարդիկ չեն սիրում, երբ ես ասում եմ սա, սակայն դա ճշմարտություն է»,- հայտարարել է Թրամփը հանդիպման մեկնարկին։

Իր հերթին Չինաստանի առաջնորդն ընդգծել է երկու գերտերությունների համար պահի կարևորությունը՝ ասելով, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է հասկանան, թե արդյոք կարող են աշխատել միասին՝ լուծելու բոլոր մարտահրավերներն ու կայունություն բերելու աշխարհին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ն ու Չինաստանը պետք է լինեն «ոչ թե մրցակիցներ, այլ գործընկերներ»։ «Ես մշտապես հավատացել եմ, որ Չինաստանին և ԱՄՆ-ի միջև ընդհանուր շահերը պետք է գերազանցեն նրանց տարաձայնությունները։ Համագործակցությունը փոխշահավետ է, մինչդեռ առճակատումը վնասում է երկու կողմերին էլ»,- ասել է Սի Ծինփինը՝ հույս հայտնելով, որ 2026-ը անկյունաքարային տարի կլինի երկու երկրների համար։

Շուրջ երկու ժամ շարունակված հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում և Թայվանի հարցը։

Xinhua-ի փոխանցմամբ՝ Սի Ծինփինը հայտարարել է, որ ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում ամենակարևորը Թայվանի հարցն է, և եթե այն ճիշտ լուծվի, երկկողմ հարաբերություններում կայունություն կլինի։

«Հակառակ դեպքում, երկու երկրները կունենան բախումներ և նույնիսկ հակամարտություններ, ինչը մեծ վտանգի տակ կդնի ամբողջ հարաբերությունները։ «Թայվանի անկախությունը» և խաղաղությունը նեղուցում անհամատեղելի են, ինչպես կրակն ու ջուրը»,- ասել է Սի Ծինփինը։

Reuters-ի փոխանցմամբ, Չինաստանի խորհրդարանի շենքում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ նախագահի հետ Պեկին ժամանած խոշոր գործարարներ, այդ թվում և Apple, Tesla և SpaceX, Nvidia, Visa, Boeing, Meta ընկերությունների ղեկավարները։ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տունը հրավիրել է աշխարհի «թոփ 30» գործարարներին, որոնք բոլորն էլ համաձայնվել են միանալ իրեն։

Ինչպես հաղորդում է  Xinhua-ն, Սի Ծինփինը նշել է, որ իր երկրի դռները բաց են ամերիկյան բիզնեսի համար։ Նա ողջունել է ԱՄՆ-ի կողմից Չինաստանի հետ փոխշահավետ համագործակցության ամրապնդումը՝ կարծիք հայտնելով, որ ամերիկյան բիզնեսները Չինաստանում ավելի լայն հեռանկարներ կունենան:

Խորհրդարանի հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները մեկնել են Չինաստանի խոշորագույն պատմական հուշարձաններից մեկը՝ Երկնքի տաճար։

Հայերեն Русский

Մոսկովյան պուրակը կբարեկարգվի. Երևանի քաղաքապետարանի ու մասնավոր հատվածի համագործակցությամբ

Առողջության ապահովագրության 6 ամսվա արդյունքները․ ՈՒՂՒՂ

Սիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետո

Ճանապարհներ, մանկապարտեզներ, գազաֆիկացում․ Չարենցավանում իրականացվող ծրագրերը նոր թափ են հաղորդում համայնքի զարգացմանը

ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը շարունակվում է փակ ընթացակարգով

Վրաստանի ներքին գործերի նախարարը պաշտոնական այց կկատարի Հայաստան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արտահանողներին կոչ է անում ակտիվորեն օգտվել առևտրային համաձայնագրերով նախատեսված արտոնյալ պայմաններից

ԵՄ-ն աջակցում է Մոլդովայի կանաչ վերափոխմանը. Moldpress

ԵՄ-ի հետ համագործակցությամբ Սյունիքի մարզում իրականացվում է մեծ փաթեթով ծրագիր, որն արդեն ունի ավելի քան 200 միլիոն եվրոյի չափով բյուջե

ԵՄ-ի աջակցությամբ եռամյա ծրագիրը ձևավորել է համայնք-ՔՀԿ-պետություն արդյունավետ համագործակցության հիմքեր