Մայիսի 14-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

14 մայիս,  2026           

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 12:00-ին Դիլիջանում, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և Վորլդ Վիժն Հայաստանի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ սերտ համագործակցությամբ, կանցկացվի ամենամյա «Երիտասարդական ֆորում 2026»-ը և «Երիտասարդները գործելիս» ծրագրի ամփոփիչ համաժողովը։ Երկօրյա միջոցառումը, որը կազմակերպվում է Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից համաֆինանսավորվող «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում, կհամախմբի քաղաքականություն մշակողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, միջազգային գործընկերների և ավելի քան 100 երիտասարդների՝ քննարկելու ոլորտի ձեռքբերումները, մարտահրավերները և զարգացման նոր հորիզոնները։ Ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ֆորումի առանցքային իրադարձություններից է լինելու փոխըմբռնման հուշագրերի ստորագրումը ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանում գործող մեկ տանսյակից ավելի 16 երիտասարդական միջավայրերի միջև։

Ժամը 13:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում (Բաղրամյան 24) ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Neo Concept LLC ցուցահանդեսային ընկերությունը կանցկացնի մասնագիտացված կրթական GLOBAL EDUCATION EXPO 2026 երկօրյա ցուցահանդեսը, որը մեկ հարթակում կհամախմբի կրթական հաստատությունների ներկայացուցիչներին՝ հնարավորություն ընձեռելով աշակերտներին, ուսանողներին և ծնողներին անմիջապես ստանալ տեղեկատվություն կրթության հնարավորությունների մասին։ Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա ժամը 13։00-ին: GLOBAL EDUCATION EXPO 2026-ը կրթական հարթակ է, որի նպատակն է ընդլայնել երիտասարդների կրթական հնարավորությունները և նպաստել միջազգային կրթական համագործակցության զարգացմանը։ Կազմակերպիչ՝ Neo Concept LLC, +374 93 47 11 39:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 14:30-ին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը հրավիրում է Կարապի լիճ՝ Առնո Բաբաջանյանի արձանի հարևանությամբ նախընտրական ջուր ծեծոցու։ Նախատեսվում է թաց և անկեղծ ձևաչափով շփում քաղաքացիների հետ և նախադեպը չունեցող ջուրծեծոցի մեր ներկայացուցիչների կողմից։ Բոլորին դեմ եմ, Քվեաթերթիկ N2: +374 55 422722:

Մշակույթ

Ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում կկայանա նկարչուհի Էլիդա Սարգսյանի անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը։ Էլիդա Սարգսյանի ստեղծագործությունները հանդիսանում են ժամանակակից հայ արվեստի հետաքրքիր նոր բացահայտումներից մեկը։ 

Հայերեն Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր