ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում ոչինչ տեղի չի ունենում. Լավրով

1 րոպեի ընթերցում

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RT India հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մեծ ներուժի մասին շատ դրական բաներ են ասվում, սակայն իրականում ոչինչ տեղի չի ունենում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցազրույցի տեքստը տարածել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Բազմաթիվ ճիշտ խոսքեր են ասվում այն ​​մասին, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ, ժամանակակից, տեխնոլոգիական, էներգետիկ և այլ նախագծերի համար։ Բայց գործնականում ոչինչ տեղի չի ունենում», - ասել է Լավրովը։

Նա ուշադրություն է հրավիրել, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի սահմանած պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, միևնույն ժամանակ, ներկայիս վարչակազմը Ռուսաստանին տնտեսական առումով «պատժելու» համար սեփական քայլերն է նախաձեռնել:

Այնուամենայնիվ, Լավրովի խոսքով, Մոսկվան բարձր է գնահատում այն, որ ԱՄՆ նախագահը երկխոսություն է սկսել Ռուսաստանի հետ: Լավրովը նշել է նախագահ Դոնալդ Թրամփի շփումները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, պետքարտուղար Մարկո Ռուբիոյի շփումներն իր հետ, ինչպես նաև Ռուսաստանի ղեկավարի հանդիպումները ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Հայերեն

Մունդիալ-2026. Անգլիան կամային հաղթանակով դուրս եկավ 1/16 եզրափակիչ

Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին

Մարտունի համայնքում բազմաբնակարան 9 շենքերի տանիքներ են վերանորոգվում

Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Մարտունի քաղաքում ընթանում են Մխիթար Հերացի փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Դատախազության աշխատողի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ պետական դրոշի գույներով

Արարատի և Արմավիրի մարզերում տեղի են ունեցել մարզերի դպրոցների ենթակայության փոփոխությանը վերաբերող խորհրդակցություններ

ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը սոսկ տնտեսական կամ ֆինանսական գործընթաց չէ, այն արդարության վերականգնման գործընթաց է. գլխավոր դատախազ

Հունիս ամսին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում ծնվել է 75 երեխա