Միացյալ Նահանգներ

Թրամփը պետական այցով ժամանել է Պեկին

1 րոպեի ընթերցում

Թրամփը պետական այցով ժամանել է Պեկին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եռօրյա պետական ​​այցով Պեկին է ժամանել. սա ինը տարվա ընթացքում ամերիկացի ղեկավարի առաջին այցն է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շոուդու» միջազգային օդանավակայանում։

Սպիտակ տան հրապարակած ժամանակացույցի համաձայն` ԱՄՆ նախագահը մայիսի 13-ին Պեկինում որևէ միջոցառման չի մասնակցի։ Մայիսի 14-ին Չինաստանի նախագահ Սի Ծինփինը տեղական ժամանակով ժամը 10:00-ին ամերիկացի ղեկավարին կընդունի Ժողովրդական ժողովների տանը, որտեղ նրանք երկկողմ հանդիպում կանցկացնեն։ Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները ժամը 18:00-ին կմասնակցեն պաշտոնական ճաշկերույթի։

Մայիսի 15-ին, ժամը 11:30-ին Թրամփը և Սի Ծինփինը ֆոտոնկարահանման կմասնակցեն, որին կհաջորդի համատեղ թեյախմությունը և երկկողմ ճաշկերույթ, որից հետո Թրամփը կվերադառնա Վաշինգտոն։

Թրամփի նախորդ այցը Չինաստան տեղի է ունեցել 2017 թ. նոյեմբերի 8-11-ը՝ նրա նախագահության առաջին ժամկետի ընթացքում։ Ջո Բայդենն ԱՄՆ նախագահի պաշտոնում գտնվելու ժամանակահատվածում չի այցելել Չինաստան։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում