Թրամփը Սի Ծինփինին կխնդրի «բացել» Չինաստանն ամերիկյան ընկերությունների համար

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ընթացքում նրան խնդրել բացել Չինաստանի շուկան ԱՄՆ ընկերությունների համար։ Նա կեղծ է որակել CNBC-ի այն հրապարակումը, թե Nvidia ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգին չեն հրավիրել միանալ Չինաստան մեկնող ամերիկյան պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփը գրել է Truth Social հարթակում։

«Մեծ պատիվ է, որ Ջենսենը, Իլոնը (խմբ.՝ Մասկը), Apple-ի Թիմը (խմբ.՝ Քուքը), (խմբ.՝ BlackRock-ի ղեկավար) Լարի Ֆինկը, (խմբ.՝ Blackstone-ի ղեկավար) Սթիվեն Շվարցմանը, Քելլի Օրտբերգը (Boeing), Բրայան Սայքսը (Cargill), Ջեյն Ֆրեյզերը (Citi), Լարի Քալփը (GE Aerospace), Դևվիդ Սոլոմոնը (Goldman Sachs), Սանջայ Մեհրոտրան (Micron), Կրիշտիանու Ամոնը (Qualcomm) և շատ ուրիշներ գալիս են հզոր երկիր Չինաստան, որտեղ ես նախագահ Սիին, ակնառու վաստակներ ունեցող առաջնորդին, կխնդրեմ, «բացել» Չինաստանը, որպեսզի այս նշանավոր մարդիկ կարողանան գործել իրենց հրաշքները և օգնեն Ժողովրդական Հանրապետությանը բարձրանալ ավելի բարձր մակարդակ», - գրել է նա:

«Դեռ ավելին, խոստանում եմ, որ, երբ մենք հանդիպենք (խմբ.՝ Չինաստանի նախագահի հետ), իսկ դա տեղի կունենա արդեն մի քանի ժամից, ես այս մասին կխնդրեմ հենց առաջին հերթին: Ես երբեք չեմ տեսել և լսել որևէ գաղափար, որն ավելի շահավետ լինի մեր անհավանական երկրների համար», - հավելել է ԱՄՆ նախագահը:

ԱՄՆ նախագահը մայիսի 13-ից մինչև 15-ը պետական ​​այցով կլինի Չինաստանում։ Սպասվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն առևտրի, էներգետիկայի, ռազմավարական կայունության, Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի և Թայվանի հարցերը։ Թրամփի նախորդ այցը Պեկին տեղի է ունեցել նրա առաջին նախագահական ժամկետի ընթացքում՝ 2017 թվականին։ Պետությունների ղեկավարների միջև վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2025 թ. հոկտեմբերին Հարավային Կորեայում, որտեղ նրանք մասնակցել են Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովին:

Իրան

Թրամփը հայտնել է, որ Սի Ծինփինի հետ կքննարկի առևտուրը և Իրանի դեմ պատերազմը

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին