Մայիսի 13-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

13 մայիս,  2026           

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում (Աբովյան 9) տեղի կունենա Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանի, «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթի տնօրեն Քվոնտա Հավոյի ասուլիսը։ Թեմա. ՀՀ-ում կանցկացվի «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթը:

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 11:00-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Փարամազ Ավետիսյան մասնաշենքի դասախոսական սրահում (1-ին հարկ, «Faculty Lounge», Մարշալ Բաղրամյան 40) տեղի կունենա «Հայաստանն Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման ճանապարհին» համաժողովը։ Համաժողովի նպատակն է քաղաքացիական հասարակությանն իրազեկել Հայաստանում ներդրվող Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի մասին, որը ԵՄ և այլ երկրներում լայն տարածում ունեցող թափոնների կառավարման հաջողված գործիքներից է։ Միաժամանակ, ԱԸՊ-ն Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստանձնած պարտավորություններից է։ Համաժողովի բանախոսներ՝ «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը և «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը կներկայացնեն ինչպես ԱԸՊ գործիքը, այնպես էլ ԱԸՊ համակարգի բնապահպանական ու տնտեսական ազդեցությունը, համայնքների հետ իրազեկման աշխատանքների արդյունքները։ «ԷկոԼուր» , (+37491)921264:

Ժամը 15:00-ին (գրանցումը՝ 14:30-ից) «Holiday Inn Express» հյուրանոցում (Բուզանդի փ.97/2) կկայանա «ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը Մոլդովայում և Վրաստանում» թեմայով ուսումնասիրության ներկայացումը։ Քանի որ Հայաստանը սկսում է վիզաների ազատականացման գործընթացը, Մոլդովայի և Վրաստանի փորձառությունները ծառայում են որպես առանցքային օրինակներ: PMCG-ի կողմից իրականացված այս ուսումնասիրությունը ներկայացնում է, թե ինչպես են այդ երկրները բարեփոխել իրենց համակարգերը ԵՄ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրին համապատասխան: Միջոցառման շրջանակներում փորձագիտական տեսակետներ կներկայացնեն Վրաստանի և Մոլդովայի նախկին պետական պաշտոնյաներն ու մասնագետները։ Քննարկումը կվարի PMCG-ի Իրավունքի գերակայության և անվտանգության քաղաքականության ոլորտի ղեկավար և Վրաստանի ներքին գործերի նախկին փոխնախարար պարոն Շալվա Խուցիշվիլին։ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամ, +374-12-545115: 

Մամուլի ակումբներ

Ժամը 12:00-ին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա ասուլիս՝ նվիրված Հայաստանում կայանալիք դրոնների առաջին տարածաշրջանային մրցարշավին։ Մայիսի 15-17-ը առաջին անգամ Հայաստանում FPV դրոնների տարածաշրջանային մրցարշավ կանցկացվի։ Մրցարշավը կհամախմբի տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի ներկայացուցիչներին՝ ստեղծելով բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակ Հայաստանում: Մրցարշավին կմասնակցեն FPV դրոնների շուրջ 80 օպերատորներ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ղազախստանից։ Ինչո՞վ են կարևոր այս մրցումները, ի՞նչ խնդիրներ են իրենց առջև դնում կազմակերպիչները, այս մասին կպատմեն. Հայաստանում դրոնների տեխնոլոգիաների զարգացմամբ և ուսուցմամբ զբաղվող «Արմդրոն համայնք» ՀԿ հիմնադիր Հայկ Կարապետյանը, Հայկական թիմի անդամ Վարդան Ավետիսյանը։

Մշակույթ

Ժամը 19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա մեծահամբավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովոսկին։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյան։ +374 93 51 71 12:

Հայերեն Русский

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցում առաջնահերթ են տեխնիկական վերազինումն ու մանկաբուժական ծառայությունների զարգացումը. գլխավոր բժիշկ

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ստանձնել է մասնավոր վեճի լուծումը․ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցչի և համակիրների կողմից ընտրակաշառք բաժանելու դեպք բացահայտելու մասին

Թրամփը շնորհավորել է Մասկին առաջին 1 տրիլիոն դոլարն աշխատելու կապակցությամբ

Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով կալանավորվել են Էդիկ Մալոյանն ու Ռոմեն Ջավադյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին

ՀՀ վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

Եվրոպական ինդեքսներ - 02/07/26

Ամերիկյան ինդեքսներ - 02/07/26