Իրան

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Փեզեշքիան

1 րոպեի ընթերցում

Իրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը, չնայած Վաշինգտոնի նկատմամբ առկա անվստահությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իրանի նախագահի մամուլի ծառայությունը։

«Չնայած հակառակորդի նկատմամբ անվստահությանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը հնարավոր է համարում բանակցություններն արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության դիրքերից», - ասել է նա։

Փեզեշքիանի խոսքով՝ անհրաժեշտ է, որ Թեհրանը դիվանագիտական ​​ասպարեզում ամրապնդի այն ամենը, ինչ Իրանի զինված ուժերը ձեռք են բերել մարտի դաշտում։

Մայիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անընդունելի է համարել Իրանի պատասխանը հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին։

Իրանից հայտնել են, որ 14 կետից բաղկացած իրենց առաջարկն այլընտրանք չունի։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում