ԱՄՆ-ի հետ համաձայնության՝ Իրանի 14 կետից բաղկացած առաջարկին այլընտրանք չկա. Ղալիբաֆ

2 րոպեի ընթերցում

Իրանի Մեջլիսի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման՝ Թեհրանի 14 կետից բաղկացած առաջարկի համար այլընտրանք գոյություն չունի, և որ ցանկացած այլ մոտեցում դատապարտված է ձախողման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է X-ում:

«Ուրիշ այլընտրանք չկա, բացի իրանցի ժողովրդի իրավունքների ճանաչումից, որոնք շարադրված են 14 կետից բաղկացած առաջարկում: Ցանկացած այլ մոտեցում կլինի միանգամայն  ապարդյուն և (կհանգեցի) միայն իրար հաջորդող ձախողումների», - նշել է նա:

Ղալիբաֆը հավելել է, որ որքան երկար ԱՄՆ-ն «ժամանակ ձգի, այնքան ավելի բարձր գին կվճարեն դրա համար ամերիկացի հարկատուները»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ԱՄՆ-ին է ուղարկել հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին իր պատասխանը: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այդ պատասխան առաջարկն «անընդունելի» է որակել։

Իրան

Թրամփն «անընդունելի» է որակել Իրանի պատասխանը հակամարտության դադարեցման ամերիկյան առաջարկին

Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ առաջարկը ներառում է պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, մասնավորապես՝ Լիբանանում, իրանական նավահանգիստների շրջափակման դադարեցում, հետագայում Իրանի վրա չհարձակվելու երաշխիքներ, պատժամիջոցների չեղարկում, իրանական նավթի վաճառքի արգելքի վերացում, փոխհատուցում պատերազմի ընթացքում հասցված վնասների համար, Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանության ճանաչում։

Մայիսի 11-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է ամերիկյան առաջարկին Իրանի տված պատասխանը՝ նշելով, որ այն նույնիսկ մինչև վերջ չի կարդացել: Թրամփը շեշտել է, որ երկու երկրների միջև համաձայնագրով Իրանը պետք է խոստանա, որ կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Սակայն, նրա խոսքով, Իրանի պատասխան նամակում դա արտացոլված չէր: Թրամփի պնդմամբ՝ Իրանը համաձայնել էր, որ ԱՄՆ-ն հեռացնի միջուկային օբյեկտների փլատակներում մնացած հարստացված ուրանը, սակայն Իրանի վերջին առաջարկում այդ կետը չի ներառվել:

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները