6 րոպեի ընթերցում
ԱՆՈՆՍ
12 մայիս, 2026
Պետական կառույցներ
Ժամը 09:45-ին «Հոլիդեյ Ինն» հյուրանոցի «Երևան» սրահում տեղի կունենա բարձր մակարդակի կլոր սեղան՝ էլեկտրաէներգիայի շուկայի վերաբերյալ։ Մաքուր էներգիայի անցման և փոխկապակցման խթանումն Արևելյան գործընկերության երկրներում «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի 3-րդ փուլ։ Ողջույնի և բացման ելույթներ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյան, Էներգետիկայի, թափոնների և ջրային ռեսուրսների կարգավորման մարմին (RAAEY), նախագահ Կոնստանտինոս Ցիմարաս /Հունաստան/, Էներգետիկայի կարգավորողների եվրոպական խորհուրդ (CEER), գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաֆայել Անոտո, ԵՄ պատվիրակություն Հայաստանում, ՀՀ ՏԿԵՆ: Կլոր սեղան-քննարկման նպատակն է խթանել երկխոսությունը Հայաստանի էներգետիկ ոլորտի շահագրգիռ կողմերի, կարգավորող մարմինների և միջազգային գործընկերների միջև՝ ՀՀ էլեկտրաէներգիայի շուկայի ընթացիկ զարգացումների և «ԵՄ-ն հանուն էներգիայի» ծրագրի երրորդ փուլի առաջնահերթությունների շուրջ։ ՀՀ ՀԾԿՀ, +374 15 58 80 80(205):
Ժամը 11:00-ին «Դվին» մյուզիք հոլլում (Պարոնյան 40) կկայանա ՀՀ կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Գերմանահայկական հիմնադրամի կողմից համատեղ կազմակերպվող «ՓՄՁ ոլորտ. ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովը։ Ողջույնի խոսք՝ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյան, Բանկերի միության նախագահ Դանիել Ազատյան: Համաժողովի նպատակն է անդրադառնալ գերմանական KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ՝ Գերմանահայկական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի և այլ ֆինանսական կազմակերպությունների միջոցով իրականացված վարկային ծրագրերի ազդեցությանը հայաստանյան փոքր և միջին ձեռնարկատիրության կայուն զարգացման վրա, ինչպես նաև քննարկել համագործակցության հնարավոր ուղիներն ու առկա մարտահրավերները։ Համաժողովի շրջանակում տեղի կունենա նաև թեմատիկ պանելային քննարկում՝ ՓՄՁ ներկայացուցիչների մասնակցությամբ։ ՀՀ ԿԲ, +374 10 592 592 (0702):
Ժամը 12:15-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պաշտոնական հանդիպումների սրահում /մուտքը ծառայողական հատվածից/ տեղի կունենա հունիսի 6-ին կայանալիք «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը մեկնարկող ասուլիսը, որին կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։ Ասուլիսի ընթացքում կներկայացվի Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով ու ՀՀ ԿԳՄՍՆ բարձր հովանու ներքո Երևանում անցկացվող «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը և սպասվելիք միջոցառումների ծրագիրը, նախապատրաստական աշխատանքները, որին կհաջորդի հարցուպատասխան լրագրողների հետ։ Ասուլիսը ուղիղ միացմամբ կհեռարձակվի նաև Առաջին ալիքի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում՝ YouTube, Facebook։ ՀՀ ԿԳՄՍՆ։
Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ
Ժամը 09:30-ից AI9 տեխնոլոգիական կենտրոնում (Իսահակյան 9) «Զենիթ» ակադեմիան՝ որպես «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի» (ԱԷՀԱ) հիմնադիր կազմակերպություններից մեկը, հրավիրում է Հայաստանի արևային էներգետիկայի ոլորտի առաջին բարձր մակարդակի բազմաշահառու ֆորումին՝ «Էներգետիկայի ապագան Հայաստանում. Հայաստանի էներգետիկ համակարգի հաջորդ փուլը՝ պահեստավորումը որպես համակարգային փոփոխություն» թեմայով: Ֆորումը կհամախմբի շուրջ 120 ներկայացուցիչ պետական կառավարման մարմիններից, մասնավոր հատվածից, ֆինանսական կառույցներից, միջազգային գործընկեր կազմակերպություններից և ակադեմիական ոլորտից։ 09:30-ին՝ մամուլի ասուլիս՝ ԱԷՀԱ հիմնադիրների մասնակցությամբ, 10:00-ին՝ բացման խոսք, 10:10-ին՝ ՀՀ նախագահի ողջույն, 10:45-ին՝ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի ներկայացում, 11:00-ից՝ պանելային քննարկումներ: +374 77 211 032։
Մամուլի ակումբներ
Ժամը 12:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Պայմանական վաղաժամկետ ազատման նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվելու» թեմայով։ Բանախոսներ՝ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյան, «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ նախագահ Նարե Հովհաննիսյան:
Ժամը 13:00-ին Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Ուժե՞ղ երաշխավորներ. ի՞նչ ապագա է սպասում Հայաստանին» թեմայով։ Բանախոսներ՝ ռազմաքաղաքական հարցերով փորձագետ, «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյան, քաղաքագետ, «Առաջադեմ քաղաքականության աշխատարան» ՀԿ համահիմնադիր Էդգար Վարդանյան։