«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը քարոզարշավի երկրորդ օրը եղել է Հաղթանակի այգում

2 րոպեի ընթերցում

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը մայիսի 9-ին հավաք է անցկացրել Հաղթանակի այգիում՝ հարգանքի տուրք մատուցելով հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախընտրական քարոզարշավային երկրորդ օրվա միջոցառմանը մասնակցել են կուսակցության անդամներն ու համակիրները։

Կուսակցության ներկայացուցիչները նշել են, որ հավաքը նպատակ ուներ խոնարհումով և ազգային արժանապատվությամբ հարգել նահատակների հիշատակը։

Կուսակցության վարչապետի թեկնածու, ընտրական ցուցակի առաջին համար Արտակ Սարգսյանը «Ֆեյսբուք»-ում հրապարակված ուղերձում նշել է. «Այս օրը մենք հիշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, երբ հայ ժողովուրդը իր արժանի ներդրումն ունեցավ մարդկության ազատության պայքարում։ Մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն խաղաղության և հաղթանակի»։

Սարգսյանի խոսքով՝ մայիսի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշողության, այլ նաև վերածննդի օր։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Քաղաքական ուժի հիմնական շեշտադրումներից են ազգային արժեքների պաշտպանությունը, ուժեղ բանակի և անվտանգության համակարգի ձևավորումը, ինքնիշխան պետության գաղափարը, ինչպես նաև ազգային վերածննդի գաղափարախոսությունը։

Հայերեն

Ուզում եմ, որ մենք խիզախ գործենք «Սիոն»-ի դեմ խաղում. Սանդրո Պերկովիչ

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել Պաղեստինին բոլոր միջազգային հարթակներում

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր զորակազմը Կոսովոյում

«Նոա»-ի կիսապաշտպան Օշիմայի կարծիքով՝ «Սիոն»-ի դեմ պետք է որակապես լավ խաղ ցուցադրել

Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը Ղազախստանի հետ

Գեղարքունիքի մարզի համայնքներում կայացան Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ

Անչափահասի նկատմամբ հոգեբանական ճնշման դեպքը բացահայտվել է

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Ժաննա Անդրեասյանն այցելել է Կապանի Ա. Շիրվանզադեի անվան և Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոններ

25.5 կգ «Ափիոն» և 3 կգ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգություն կատարած անձինք կալանավորվել են